среда, 15 августа 2012 г.

Քաղաքի ղեկավարն անձամբ էր պատասխանում քաղաքացիների հեռախոսազանգերին

Ուրեմն, Էմիլ Կիրակոսյանին (քաղսովետի գործկոմի նախագահն էր 1970-80-ականներին) մի օր զանգահարում է վրդովված մի կին և դժգոհում, որ ջուր չկա (այն ժամանակ քաղաքի ղեկավարներն անձամբ պատասխանում էին քաղաքացիների հեռախոսազանգերին, և դա ինչ-որ ամոթալի, անպատշաճ բան չէր համարվում): Կինը բողոքում է, թե երեխաների համար առավոտյան, դպրոց ուղարկելուց առաջ, անգամ երկու ձու խաշել չի կարողանում: Ընկեր Կիրակոսյանը, նույն ինքը՝ հայտնի Էմիլ Միխայլովիչը, պատասխանում է. «Կներե՛ս, ընկերուհի ջան, ջուրը էգուց կուդանք, իսկ էսօր էրեխեքին ձվածեղ սարքե, բան էլ չի էղնի, դիմացի»:)))

Աղբյուր՝ nationalidea.am