среда, 16 мая 2018 г.

Ինչպես դառնալ հայտնի սովորական շշի խցաններ հավաքելով


Շատ հաճախ մենք որեւէ հյութ կամ ջուր օգտագործելուց հետո շշի խցանը դեն ենք նետում: Պատկերացրեք, որ ամեն քայլափոխի դրանք դեն նետելով դուք ինչ-որ չափով ձեզանից հեռացնում եք հաջողության հասնելու քայլերը: Հաջողությունը քեզ մոտ էր ու դու այն դեն ես նետում:

                                        Գյումրիում կա Գյումրին մեր տունն է երիտասարդական նախաձեռնություն:
Նախաձեռնության երիտասարդները 2013 թվականից սկսած Գյումրիում հավաքում են մետաղական ու պլաստիկ շշերի խցաններ: Խցաններով հետո պատրաստում են գեղեցիկ խճանկարներ ու դրանք փակցնում քաղաքի տարբեր փողոցների շենքերի պատերին:








1. Սա մի օրինակ է, որ 0 դրամով կարելի է գործ սկսել ու հասնել հաջողության:
2. Գետնի վրա նետված խցանները տգեղ են ու մեր շրջապատի տեսքն են փչացնում, իսկ դրանք միասին հավաքված գեղեցկացնում են իրենց գույներով մեր շրջապատը:
3. Սա հրաշալի հնարավորություն է մարդկանց միավորելու, էկո կրթություն փոխանցելու, արվեստագետներին ճանաչելու համար:
4. Երիտասարդները միավորել են մարդկանց ու կառույցների աշխարհի տարբեր մայրցամաքներից ու նրանց Գյումրի են գալիս խցաններով խճանկարներ պատրաստելու եւ արդեն պատրաստի խճանկարների հետ լուսանկարվելու համար:
5. Գյումրիում նույնիսկ կա 4 խճանկար՝ պատրաստված հայկական գորգերի տեսքով: Ինչու ունենալ գորգ տան ներսում, իսկ նույնը չի կարելի ունենալ տան դրսի պատին:


Վայելեք տեսանյութ պատրաստման պրոցեսից:

Ավելի շատ լուսանկարներ դիտելու համար սեղմեք այստեղ:

Հարգանքով,
Շիրակի Բազե



Եթե քեզ դուր եկավ գաղափարն ու ուզում ես խճանկարների թիվը շատացնել, օգնել դրանց իրականացման աշխատանքներում եւ ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ խճանկարները պատրաստելու համար՝ մեկնաբանություն գրեք, մենք կկապվենք ձեզ հետ:

1 комментарий: