вторник, 17 ноября 2015 г.

Ֆուտբոլային թանգարան կամ ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 4-րդ

Ուզում եմ  Շիրակ ֆուտբոլային ակումբն ունենա ֆուտբոլային թանգարան: Այցելուներըերկրպագուները հնարավորություն ունենան ծանոթանալ ակումբի պատմությանը, ծանոթանալ խաղից առաջ տեղի ունեցող պրոցեսներին, խաղադաշտում ֆուտբոլիստների ամենասիրելի պահերին, զգացմունքներին, էմոցիաներին: Մուտք մամուլի սենյակ, հյուրերին ինչպես են դիմավորում, որտեղ են նստում հյուրերի երկրպագուները:

 Թեկուզ թող լինի վճարովի՝ սիմվոլիկ գումարով: Գիդ-ուղեկցորդը ներկայացներ հյուրերին ամեն ինչ, ինչ կարող է գեղեցիկ լինել այցելուի համար՝ Շիրակի եւ քաղաքի մասին դրական տպավորությամբ հեռանալու ակնկալիքով:

Ներկայացնում եմ Բավարիա ֆուտբոլային ակումբի Ալիանս Արենայից լուսանկարներ, որտեղ աշխատում է իմ լավ ընկեր Վինսենտը:

Հարգանքով՝
Շիրակի Բազե














суббота, 14 ноября 2015 г.

Ուղեբեռի պահպանման վայր ունենալ կամ ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 3-րդ


Ciao,

Ես շաբաթվա մեջ մի խումբ ունենում եմ, որ գալիս են Գյումրին վայելելու: Ողջ ընթացքում ստիպված է խումբն իր հետ տեղափոխել իրենց ծանր պայասուսակները: Վատ չէր լինի, եթե երկաթուղային կայարանի եւ Գյումրու ավտոկայանի տարածքում ճամպրուկները ապահով տեղ թողնելու տարբերակներ ունենայինք, որպեսզի Գյումրի ժամանողները կարողանային ավելի հանգիստ քայլեին Գյումրիի փողոցներով: Սա կարող է նաեւ լրացուցիչ եկամուտի աղբյուր դառնալ: :)

Հարգանքով՝
Շիրակի Բազե


Լուսանդրադարձնող ժապավեններ Գյումրիի փողոցներում կամ Ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 2-րդ

Ասում եմ Գյումրի, հասկանում ենք՝ Հայաստան: 

Երեկոյան ժամերին Գյումրիում փողոցային լուսավորության լինել-չլինելու հետ կապված փողոցներն անցնելը դառնում է վտանգավոր:

Մուգ գույնի շորեր կրող մարդկանց նկատելու եւ վթարից խուսափելու համար  ցանկություն ունեմ հեշտացնենք վարորդների գործը: Շատ լավ կլիներ փողոցներում մոտավոր նմանատիպ հենասյուներ լինեին, որոնցից մարդիկ կարողանային վերցնել լուսանդրադարձնող ժապավեններ՝ ամրացնեին թեւերի կամ ոտքերի վրա եւ հանգիստ անցնեին փողոցը:

Հարգանքով՝
Շիրակի Բազե