Показаны сообщения с ярлыком Շիրակի բազե. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Շիրակի բազե. Показать все сообщения

четверг, 14 июня 2018 г.

Մի անգամ, երբ Ֆրունզը փոքր էր

Մի անգամ, երբ Ֆրունզը փոքր էր, իրենց հարևանը սոխ է ուզում Ֆրունզի մորից: Մայրը ասում է.
-Վաաայ, Ալբերտիս արև, չունենք:
Ֆրունզի եղբայր Ալբերտը զարմացած հարցնում է մորը.
-Բայց ունենք սոխ, ընչի՞ չտվեցիր:
Մայրը պատասխանում է.
-Չէի ուզե իրան տայի:
-Հըբը ընչի՞ իմ անունովս կերդվիս:
-Իյաաա, բա հըբը հո Մհերիս անունով չէի երդվի...




Իմ Ֆռռիկը - My spinning top
#Suvenirs #Gyumri #Gamesforkids #Myspinningtop 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Գինը 2000, 2500, 3000, 3500 դրամ, Անի թաղ, Պ. Սեւակ 1, Անի ֆոտոսերվիս, Գյումրի

Տեյմորտակ - Teimortak
#Suvenirs #Gyumri #Gamesforkids
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Գինը 1000, 1500, 2000, 2500, 3000, 3500 դրամ, Անի թաղ, Պ. Սեւակ 1, Անի ֆոտոսերվիս, Գյումրի

Կդորմ Գյումրի - A Piece of Gyumri
Suvenirs #Gyumri #Specialphotoframe 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Գինը 4500, 7000, 7500 դրամ, Անի թաղ, Պ. Սեւակ 1, Անի ֆոտոսերվիս, Գյումրի

вторник, 17 ноября 2015 г.

Ֆուտբոլային թանգարան կամ ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 4-րդ

Ուզում եմ  Շիրակ ֆուտբոլային ակումբն ունենա ֆուտբոլային թանգարան: Այցելուներըերկրպագուները հնարավորություն ունենան ծանոթանալ ակումբի պատմությանը, ծանոթանալ խաղից առաջ տեղի ունեցող պրոցեսներին, խաղադաշտում ֆուտբոլիստների ամենասիրելի պահերին, զգացմունքներին, էմոցիաներին: Մուտք մամուլի սենյակ, հյուրերին ինչպես են դիմավորում, որտեղ են նստում հյուրերի երկրպագուները:

 Թեկուզ թող լինի վճարովի՝ սիմվոլիկ գումարով: Գիդ-ուղեկցորդը ներկայացներ հյուրերին ամեն ինչ, ինչ կարող է գեղեցիկ լինել այցելուի համար՝ Շիրակի եւ քաղաքի մասին դրական տպավորությամբ հեռանալու ակնկալիքով:

Ներկայացնում եմ Բավարիա ֆուտբոլային ակումբի Ալիանս Արենայից լուսանկարներ, որտեղ աշխատում է իմ լավ ընկեր Վինսենտը:

Հարգանքով՝
Շիրակի Բազե














суббота, 14 ноября 2015 г.

Ուղեբեռի պահպանման վայր ունենալ կամ ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 3-րդ


Ciao,

Ես շաբաթվա մեջ մի խումբ ունենում եմ, որ գալիս են Գյումրին վայելելու: Ողջ ընթացքում ստիպված է խումբն իր հետ տեղափոխել իրենց ծանր պայասուսակները: Վատ չէր լինի, եթե երկաթուղային կայարանի եւ Գյումրու ավտոկայանի տարածքում ճամպրուկները ապահով տեղ թողնելու տարբերակներ ունենայինք, որպեսզի Գյումրի ժամանողները կարողանային ավելի հանգիստ քայլեին Գյումրիի փողոցներով: Սա կարող է նաեւ լրացուցիչ եկամուտի աղբյուր դառնալ: :)

Հարգանքով՝
Շիրակի Բազե


Լուսանդրադարձնող ժապավեններ Գյումրիի փողոցներում կամ Ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 2-րդ

Ասում եմ Գյումրի, հասկանում ենք՝ Հայաստան: 

Երեկոյան ժամերին Գյումրիում փողոցային լուսավորության լինել-չլինելու հետ կապված փողոցներն անցնելը դառնում է վտանգավոր:

Մուգ գույնի շորեր կրող մարդկանց նկատելու եւ վթարից խուսափելու համար  ցանկություն ունեմ հեշտացնենք վարորդների գործը: Շատ լավ կլիներ փողոցներում մոտավոր նմանատիպ հենասյուներ լինեին, որոնցից մարդիկ կարողանային վերցնել լուսանդրադարձնող ժապավեններ՝ ամրացնեին թեւերի կամ ոտքերի վրա եւ հանգիստ անցնեին փողոցը:

Հարգանքով՝
Շիրակի Բազե

вторник, 24 марта 2015 г.

Ձախ ոտք գտիր, կոշիկներիս մեկը երբեք չի մաշվում

Եթե շիտակ խոսեմ, ապա թեւ եմ առել այս խոսակցությունից:

- Անունդ ի՞նչ է:
- Արսեն:
- Ու՞մ տղեն ես:
- Հորնումորս:
- Ո՞վ է ղըրգել:
- Իմ ոտքով եմ եկել, չէ՞ր կարելի:
- Կարելին կարելի է: Արի ներս գնանք, լավ մածուն կա տանը:

Խոսքից խոսք է բացվում, մեկ էլ թե.
- Ամեն ինչ լավ է, մենակ թե մի խնդիր կա: Դու շատ ես տեղից տեղ գնում: Մի մեծ լավություն արա: Կոշիկներս որ առնում եմ, ձախերը երբեք չեն մաշում: Ափսոս է, 43 համար հագնող ձախ ոտք գտիր: Մեծ սիրով կնվիրեմ: Տեղն իմանամ՝ մյուս անգամ իրար հետ խանութ գնանք: Ֆիրմա կոշիկ չեմ հանգնում, թե չէ թանգարան կբացեի:

Մենակ աջն եմ հագնում: Ձախ ոտք գտիր, կոշիկներիս մեկը երբեք չի մաշվում...

Զրուցակիցս տարիներ առաջ կորցրել է ձախ ոտքը...

Արսեն Վարդանյան Շիրակի բազե





воскресенье, 6 октября 2013 г.

Ֆիդել Կաստրոն ցանկացել էր հանդիպել գյումրեցու հետ


1963 թվականի մայիսի 23 -ին Մոսկվայում Նիկիտա Խրուշչովի եւ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հանդիպումն էր:


1963թ. Էդուարդ Արծրունյանը <<Պլակատ>> հրատարակչության հանձնարարությամբ մեկ գիշերվա, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա ընթացքում ստեղծում է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի գալստյան նվիրված պաստառը, որով առավոտյան ողողված էին Մոսկվայի բոլոր փողոցները:

<<Բավականին պատասխանատու գործ էր ինձ հանձնարարված՝ ստեղծել կուբացի առաջնորդ Կաստրոյի կերպարը, որին երբեւէ չէի տեսել: Ինձ փոխանցել էին շատ անհաջող մի լուսանկար, որտեղ գրեթե ոչինչ չէր երեւում: Միայն հասկացա, որ քիչ թե շատ մենք նման ենք իրար: Վաղ առավոտյան, երբ պատրաստի պլակատը հանձնում էի տպագրության, Ֆիդել Կաստրոն չափազանց ինձ էր նման. փաստորեն ես ինքս ինձ օգնեցի: Չեք պատկերացնում, թե ինչպես հուզվեցի, երբ ինձ ասացին, թե Կաստրոն ուզում է ինձ հետ ծանոթանալ ու իր հիացմունքի խոսքն արտահայտել իմ կատարած աշխատանքի համար>>:

Անահիտ Կորյունի (Մանուկյան) <<Ամենանկարիչ նկարիչը>> գրքից:

Հարգանքով՝
Շիրակի Բազե



Իմ Ֆռռիկը - My spinning top
#Suvenirs #Gyumri #Gamesforkids #Myspinningtop 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Price 2000, 2500, 3000, 3500 AMD


Տեյմորտակ - Teimortak
#Suvenirs #Gyumri #Gamesforkids
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 1000, 1500, 2000, 2500, 3000 AMD
Կդորմ Գյումրի - A Piece of Gyumri
Suvenirs #Gyumri #Specialphotoframe 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Price 4500, 7000, 7500 AMD