Показаны сообщения с ярлыком Visit Shiark. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Visit Shiark. Показать все сообщения

вторник, 25 июня 2019 г.

Ինչ հետաքրքիր բաներ կարելի է անել, եթե Շիրակ եք եկել երեխաների հետ։ Մաս 1-ին

Ինչ հետաքրքիր բաներ կարելի է անել, եթե Շիրակ եք եկել երեխաների հետ։ Մաս 1-ին



1․ Գյումրու Գորկու զբոսայգում ատրակցիանները ձեզ են սպասում։ Դրանք հասանելի եւ մատչելի են բոլորի համար։ Մեկ տոմսի արժեքը՝ 200 դրամ։ Այստեղ ատրակցիոններից օգտվելուց հնարավորություն ունեք բարձրից քաղաքի գեղեցկությունը վայելել։

2․ Հայկական ավանդական հոլով (Իմ Ֆռռիկը - My spinning top) ու ինտելեկտուալ զարգացնող Տեյմորտակ - Teimortak խաղով կարող եք մրցել ձեր վարպետությամբ քաղաքի ցանկացած անկյունում, իսկ քաղաքի բնակիչները անպայման կընկերակցեն ու կմրցեն Ձեր ու Ձեր երեխաների հետ։ Կոնտակտային հեռախոսահամար՝ 094033335 (Գագիկ Մխիթարյան

3․ Այցելեք Շալե Գյումրի (Chalet Gyumri, Шале Гюмри, Շալե Գյումրի) եւ Արփի լիճ ազգային պարկում գտնվող Դարիկ բնակավայր (Irina Tatevosyan)՝ Վանա կատուների, հայկական գամփռների հետ ծանոթանալու եւ խաղալու։

4․ Դարբնոցում երեխաները հնարավորություն կունենան մուրճով և այլ գործիքներով աշխատել դարբնի հետ, ստեղծել երկաթյա իրեր։ DARBNOTS

5․ Ֆայտոն քշեք Գյումրեցի հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռ՝ վարպետ Սամվելի հետ, կամ գնացեք Չերքեզի ձոր ամենախելոք ձիերին հեծնելու։

6․ Կապսի ձոր հանգստյան գոտում զիփլայնով թռնելու։
(«Կապսի Ձոր ռեզորթ» / "Kapsi dzor resort")

7․ Գյումրու Մայր Հայաստան հուշակոթողի տարածքում հրաշալի հնարավորություն կա նավակ նստելու և թիավարելու։

8․ Գյումրու Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան Տիկնիկային թատրոն-ում հեքիաթային մանկական ներկայացումներ դիտելու հնարավորություն ունեք։

9․ Պեմզաշենում բնակավայրում՝ Վոլոդյա Սարիբեկյանի արվեստանոցում, կարելի է տեսնել աշխարհի ամենամեծ կենդանաբանական այգին, որի կենդանիները պատրաստված են քարից։ Քանդակագործության հրաշալի մթնոլորտ է սպասվում ձեզ այստեղ։

10․ Գյումրու Ավիամոդելային խմբակ:-ում ձեզ են սպասում դեռահասներ ու պատանիներ, ովքեր պատրաստում են թռչող անօդաչու սարքեր ու դրանք գործնականում օդ բարձրացնում։ Չեք փոշմանի ծանոթանալով։ 

Հարգանքով՝
Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոն
+37455159565, +37494419668
shiraktourism@gmail.com

среда, 6 марта 2019 г.

Հրուշակեղենի համեղ 5 օջախ, որ պետք է այցելել Գյումրիում։

English text below ⬇️

Առաջարկում ենք այս նյութը կիսվել ձեր քաղցրակեր ընկերների հետ։ ^_^
Հրուշակեղենի համեղ 5 օջախ, որ պետք է այցելել Գյումրիում։ ^_^

1. Little Sweets​ - Այցելելով Գյումրի համտեսեք գեղեցիկ քաղաքի փոքրիկ քաղցրությունը։



2․ Մեղր ու բույս Herbs & Honey Teashop​ - Ամենաանուշահոտ, ամենաբնական, յուրատեսակ ու առողջարար սրճարանը սպասում է ձեզ իր կանաչ ու  բուրումնավետ աշխարհում։
3․ Յաղլի Հաուս Yaghli House​ -  Քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանը առաջարկում է Գյումրիում հարգի  ուտեստներից մեկը՝ Յաղլի: Մինչև Յաղլի չհամտեսեք՝ Գյումրիից գնալ չկա։
4․ Aregak Bakery & Cafe​ - Ամենահամեղ քաղցրավենիքը ՝ ամենահոգատար մարդկանց կողմից։
5․ Cruise-Կրուիզ​ - Նավարկեք Ժամանակի և Մտքերի միջով Գյումրիում։

Ի դեպ, գները Գյումրիում մատչելի են եւ հարմար յուրաքանչյուր ճամփորդի գրպանին։ ;)