Показаны сообщения с ярлыком Ֆուտբոլ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ֆուտբոլ. Показать все сообщения

четверг, 17 мая 2018 г.

Ինչպես փոխել շրջապատը՝ անսովոր ֆուտբոլային դաշտ կառուցելով

Թաիլանդում փողոցների բակերը մարդիկ որոշել են մաքրել աղբից ու վատ բարքերից եւ տարբեր տեսքի անսովոր ֆուտբոլային դաշտեր կառուցել:

Կարեւորություն չի տրվել միջազգային ստանդարտներով ունենալ ֆուտբոլային դաշտ, այլ կարեւորություն է տրվել բակերի եւ շենքերի մոտ գտնվող աղբն ազատել ու ազատված հատվածում ստեղծել նորարար ու տարբերվող ֆուտբոլային դաշտ: 








Այստեղ կարող եք դիտել տեսանյութ, թե ինչպես է նախագիծը կյանքի կոչվել:


Հարգանքով՝
Շիրակի Բազե


среда, 16 мая 2018 г.

Ինչպես են փոքրերը փոխում աշխարհը

Ձեզ եմ ներկայացնում Պանյի ֆուտբոլային ակումբի ձեւավորման պատմությունը:
Թաիլանդի գյուղերից մեկը տեղակայված է կղզու վրա ու երեխաները ֆուտբոլ խաղալու տեղ չեն ունեցել, միայն հնարավորություն են ունեցել հեռուստացույցով դիտել: 
Հետո մտածել են ինչու՞ չունենալ ֆուտբոլի դաշտ:
Մեծերն իհարկե դժգոհել են, որ տեսեք որտեղ ենք ապրում, կողքերս ջուր է, տեղ չկա տեղաշարժվելու, դուք էլ ֆուտբոլի դաշտ եք ուզում:
Փոքրերը որոշել են դասերից հետո հավաքել ոչ պիտանի փայտի կտորներ ու իրենց համար ֆուտբոլի դաշտ կառուցել: Այստեղ ուշադրություն՝ դասերից հետո: Նշանակոմ է՝ ուսում ստանալը չի տուժել արդյունքում: 
Իհարկե պայմաններն արտակարգ չէին, բայց եւ ոչինչ չունենալուց լավ էր:
Հետո երեխաներից մեկը ֆուտբոլային առաջնության մասնակցելու հայտ է բերում ու երեխաները որոշում են մասնակցել: Մասնակցելուց հետո գրավում են 3-րդ տեղ, սակայն այդ առաջնության մասնակցելը դառնում է ճակատագրական նրանց եւ նրանց գյուղի համար: Կառուցվում է գեղեցիկ ու հարմարավետ ֆուտբոլային դաշտ: 

Դիտեք տեսանյութը, որ պատմում է այս պատմության մասին:
Ոգեշնչվելու օրինակ: 
Հարգանքով՝
Շիրակի Բազե