понедельник, 17 сентября 2018 г.

Գյումրի գալու 55 ու մի պատճառ, մաս 3-րդ

1. Գյումրու այցելուների տեղեկատվական կենտրոն գնալու:
2. Անեկդոտների պատը տեսնելու
3. Գյումրու ավիամոդելային խմբակ այցելելու
4. Գյումրիում Պլպլան ժամը տեսնելու
5. Նիկոլայ ցարի նվիրած զանգը տեսնելու
6. Կդորըմ Գյումրի նկարի շրջանակներ, Խորոտ վզնոցներ ու Կդորըմ Գյումրի գրիչներ ունենալու համար
7. Ճռճռան գրատուն գնալու համար
8. Գյումրեցու գլխարկ՝ շափխա դնելու համար
9. Մհեր Մկրտչյան թանգարան գնալու
10. Ավետիք Իսահակյան թանգարան գնալու
11. Հովհաննես Շիրազի թանգարան գնալու
12. Երանուհի եւ Մարիամ Ասլամազյան քույրերի թանգարան գնալու
13. Ձիթողցոնց թանգարան գնալու
14. Երկրագիտական թանգարան գնալու
15. Երկաթուղային թանգարան գնալու
16. Գյումրիում ներառական փուռ ու սրճարանում կշտանալու
17. Ձեր փոքրիկների հետ Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն այցելելու
18. Հայկական ֆիլմերի Հոլիվուդի բակը Գյումրիում տեսնելու
19. Պանրխաշ ուտելու
20. Հին Հայաստան ռեստորանում չանախ ուտելու
21. Փամփուշտներով զարդեր տեսնելու
22. Աղջիկների ֆուտբոլի Տրիբունա ակումբի հետ ծանոթանալու
23. Մայր Հայաստան հուշակոթողը տեսնելու
24. Սուրբ Ամենակրկիչ եկեղեցին տեսնելու
25. Սուրբ Յոթվերք եկեղեցում լինելու համար
26. Ռաբիզի փողոցը տեսնելու
27. Լոդկա շենքերը տեսնելու
28. Կավագործների եւ դարբինների հետ շփվելու
29. Նապոլեն Բոնապարտի դեմք ունեցող Կայսրին՝ հնավաճառ Վազգենին տեսնելու
30. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պատարագ մատուցված խորանում լինելու համար
31. Շալե Գյումրի աշխատասիրության եւ բարեգթության սիմվոլ թանգարանում լինելու
32. Թումո Գյումրիում լինելու համար
33. Ծաղիկյանների 1898 թվականի գարեջրի գործարանում լինելու համար
34. Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում լինելու համար
35. Լոֆթ Գյումրիում հետաքրքիր ակտիվ ժամանց անցկացնելու համար
36. Herbs and honey-ում տեղական թեյերի եւ համով թխվածքների համտեսում
37. Ֆաետոն սրճարանում նրբաճաշակ աղցաններ վայելելու
38. Փա՞բ գուզես... Ամիգո փաբ գնա
39. Շիրակի մարզպետարան գնալու եւ Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի աշխատակիցների հետ բարեկամանալու համար
40. Արեւելյան խոհանոցի սիրահարները կարող են գնալ Նոր Հալեպպո 
41. Կենտրոնական շուկա գնալու ու գյումրեցու առեւտուր էնելու մարքետինգային զվարճալի արտահայտությունները սովորելու համար
42. Պոլոզ Մուկուչի արձանի հետ նկարվելու համար
43. Շառլ Ազնավուրի հրապարակն ու արձանը Գյումրիում տեսնելու համար
44. Հայտնի հայ սկաուտ Վահան Չերազի տունն ու արձանը տեսնելու  
45. Հայտնի հայդուկ Պադվալի Վաղոյի տան կողքով անցնելու
46. Տժվժիկ ստեղծագործության հեղինակ Ատրպետի տունը տեսնելու
47. Հեղնար աղբյուր ստեղծագործության հեղինակ Մկրտիչ Արմենի տունը տեսնելու
48. Մարզային գրադարանում գիրք կարդալու, արվեստի եւ արժեքների ծանոթանալու եւ հանգստանալու համար
49. Շաբաթ եւ կիրակի օրերին թանգարանների դիմաց կենդանի նվագակցությամբ երաժշտական կատարումներ լսելու համար
50. Գյումրու խասյաթը զգալու համար
51. Եթե ուզում ես քո կյանքում եւ շրջապատիդ կյանքում մի բան փոխվի՝ սկսիր Գյումրու հրապարակից: Տեսա՞ր Նիկոլ Փաշինյանն ինչպես արեց:
52. Խազեր Գյումրի երգչախմբին լսելու
53. Համով կոչվող ճաշարանում տնական սնվելու
54. Արատտա էթնո ջազ բենդի հետ ծանոթանալու համար 
55. Գյումրի եկողը գանձեր որոնող է եւ դու կարող ես մի պատառ գանձ ունենալ մեզ մոտ գալով

Ուզու՞մ ես իմանալ ինչպես տեսնել այս ամենը՝ կապ հաստատիր Արսեն Վարդանյան Շիրակի բազեի հետ:
Լուսանկարը տրամադրեց Դավիթ Խաչատրյանը:




Իմ Ֆռռիկը - My spinning top
#Suvenirs #Gyumri #Gamesforkids #Myspinningtop 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Գինը 2000, 2500, 3000, 3500 դրամ, Անի թաղ, Պ. Սեւակ 1, Անի ֆոտոսերվիս, Գյումրի