четверг, 3 октября 2013 г.

Համաշխարհային պատմության ընթացքը փոխած Գեւորգ Վարդանյան


Շատ հաճախ մարդիկ իրենց գործունեության պատճառով հայտնի չեն դառնում հանրությանը: Այդպիսի մարդկանցից մեկը Գեւորգ Վարդանյանն է: Համաշխարհային պատմության ընթացքը փոխած հայորդիների մասին որոշեցի ներկայացնել ընթերցողներին՝ նյութի պատրաստման համար օգտվելով Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից եւ ռուսական աղբյուրներից:

Գեւորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին՝ Դոնի Ռոստովում: Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս։

1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ։ Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց Գևորգ Վարդանյանը։

1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943թ, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

1951թ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը` Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986թ։





Պաշտոնական տեղեկություններով՝ <<Ամիր>> կեղծանունով հանդես եկող հետախույզն ու իր կինը համագործակցել են խորհրդային արտաքին հետախության հետ եւ մինչեւ 1986 թվականը Վարդանյանները եղել են ավելի քան 100 երկրում, որոնցից 30-ում ծավալել են հետախուզական գործունեություն: Գեւորգ Վարդանյանն ամուսնացել է երեք անգամ: Հետաքրքրականն այն է, որ երեք անգամն էլ նա ամուսնացել է իր իրական կնոջ՝ Գոհարի հետ: Առաջին ամուսնությունը տեղի է ունեցել 1946 թվականին՝ Թեհրանում: Մյուս դեպքերում ամուսիններն ամուսնացել են տարբեր անուն-ազգանուններով՝ բացառապես հետախուզական աշխատանքի շրջանակներից ելնելով: Իր աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի առաջադրանք չի տապալել եւ չի բացահայտվել: Արտերկրում նրան ճանաչում էին որպես իրանցի գործարար կամ իսպանացի լրագրող:

Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով եւ բազմաթիվ մեդալներով։ ՀՀ-ում արժանացել է <<Պատվո Շքանշան>> պարգեւի:Մեծ հետախույզը կյանքից հեռացել է 78 տարեկան հասակում՝ 2012թ. հունվարի 10-ին: Այժմ նա հանգչում է Մոսկվայի Տրոեկուրովսկյան գերեզմանատանը: Այս գերեզմանատանն են հանգչում Սովետական միության հերոսները: Պայմանականորեն գերեզմանատունը բաժանված է երկու մասին: Նրանք՝ որոնք վաղուց են մահացել, եւ նոր մահացածներ:

Комментариев нет:

Отправить комментарий