Ողջույն
Մենք մեր զբոսաշրջիկների համար պետք է կարողանանք ստեղծել մետաղադրամներից ազատվելու եղանակներ եւ նրանց օգնենք այդ իսկ ձեւով գումար ծախսել Հայաստանում:
Ինչու՞, ինչպե՞ս...
Եկեք խոսենք մետաղադրամներից:
Տարբեր երկրներում առեւտուր կազմակերպելիս որպես մանրադրամ փոխանցում են ձեզ տարբեր մետաղադրամներ:
Տեղափոխվենք Հանոյի Գրականության տաճար՝ Վիետնամ:
Այստեղ մետաղադրամներ այցելուները նետում են տաճարի տանիքին:
|
Զալցբուրգ, Ավստրիա: Այցելուները մետաղադրամներ են նետում Զալցբուրգի ամրոցի պատշգամբ: |
Ու հիշեք, գումար վաստակելու հազար ու մի գեղեցիկ տարբերակ կա: |
Տրամաբանական կլինի թանգարանները, քաղաքապետարանները համայնքային նշանակության տարածքներում ստեղծեն հնարավորություններ, որպեսզի զբոսաշրջիկները հրաժարվեն մետաղադրամներից:
Մետաղադրամը նետելուց ձայն է հանում, հաճելի է, նաեւ որոշ դեպքերում կարող է լինել ազարտ ու մրցակցություն:
Օրինակ Գյումրիում 3 մուշուրբա է դրված պատի վրա ու մարդիկ փորձում են նետել մետաղադրամն այդ մուշուրբաներից որեւէ մեկի մեջ:
Միլիոններ չէ, բայց միլիարդ կարելի է աշխատել:
Գաղափարը կարող է հավասարապես դուր գալ կամ չգալ, բայց մեզ նմանվել պետք չէ:
Գերազանցեք մեզ ձեր ստեղծագործ մտքով ու տուրիզմի զարգացման մոտեցումներով:
Լավ եղեք, լավ բաներ շատ արեք:
Հարգանքով՝
Շիրակի բազե