среда, 19 декабря 2018 г.

Ինչպես զբոսաշրջիկին օգնել գումար ծախսել Հայաստանում







Ողջույն
Երկար ժամանակ իմ ավագ ընկերներից մեկը դժգոհում էր, որ միջազգային օդանավակայաններում դրանք անընդհատ կարիք կա հանել գրպաններից, լցնել մի այլ տեղ ու նոր հանգիստ անցնել անվտանգության զոնաները: Եւ տարբեր օդանավակայաններում կան մետաղադրամներից ազատվելու հնարավորություններ՝ տարբեր բարեգործական նշանակության արկղերի մեջ գցելով դրանք: Նկատած կլինեք՝ նաեւ հայկական մի շարք խանութներում են դրանք ակտուալ եւ հենց դրամարկղի մոտ են դրանք տեղադրված, որ մանրադրամը վերցնելիս հրաժարվեք դրանից եւ ուղղեք դեպի բարեգործություն:

Մենք մեր զբոսաշրջիկների համար պետք է կարողանանք ստեղծել մետաղադրամներից ազատվելու եղանակներ եւ նրանց օգնենք այդ իսկ ձեւով գումար ծախսել Հայաստանում:

Ինչու՞, ինչպե՞ս...
Եկեք խոսենք մետաղադրամներից:
Տարբեր երկրներում առեւտուր կազմակերպելիս որպես մանրադրամ փոխանցում են ձեզ տարբեր մետաղադրամներ:























Մետաղադրամից հրաժարվելու ամենահայտնի օրինակներից մեկը Հռոմի Տրեւիի ջրավազանն է, որտեղ մարդտիկ նետում են իրենց մետաղադրամներն ու երազանք պահում: Իրապես, ամբողջ աշխարհում դեպի ջուրը նետված մետաղադրամները երազանքի եւ հետ վերադարձի խորհուրդ ունեն:

Տեղափոխվենք Հանոյի Գրականության տաճար՝ Վիետնամ:
Այստեղ մետաղադրամներ այցելուները նետում են տաճարի տանիքին:



Զալցբուրգ, Ավստրիա:
Այցելուները մետաղադրամներ են նետում Զալցբուրգի ամրոցի պատշգամբ:


Ու հիշեք, գումար վաստակելու հազար ու մի գեղեցիկ տարբերակ կա: 




Տրամաբանական կլինի թանգարանները, քաղաքապետարանները համայնքային նշանակության տարածքներում ստեղծեն հնարավորություններ, որպեսզի զբոսաշրջիկները հրաժարվեն մետաղադրամներից:


Մետաղադրամը նետելուց ձայն է հանում, հաճելի է, նաեւ որոշ դեպքերում կարող է լինել ազարտ ու մրցակցություն:


Օրինակ Գյումրիում 3 մուշուրբա է դրված պատի վրա ու մարդիկ փորձում են նետել մետաղադրամն այդ մուշուրբաներից որեւէ մեկի մեջ:
Միլիոններ չէ, բայց միլիարդ կարելի է աշխատել:


Գաղափարը կարող է հավասարապես դուր գալ կամ չգալ, բայց մեզ նմանվել պետք չէ:
Գերազանցեք մեզ ձեր ստեղծագործ մտքով ու տուրիզմի զարգացման մոտեցումներով:
Լավ եղեք, լավ բաներ շատ արեք:
Հարգանքով՝
Շիրակի բազե 



#Suvenirs #Gyumri #Gamesforkids #Myspinningtop (093 03 33 35) (055 15 95 65) (Viber +374 94 03 33 35) (Whatsapp +374 94 41 96 68) Prices 2000, 2500, 3000, 3500 AMD, Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri

#Suvenirs #Gyumri #Gamesforkids (093 03 33 35) (055 15 95 65) (Viber +374 94 03 33 35) (Whatsapp +374 94 41 96 68) Prices 1000, 1500, 2000, 2500, 3000 AMD, Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri


















































Комментариев нет:

Отправить комментарий