Բնականաբար դուք չեք ճանաչում Ամասիան այսքան գեղեցիկ, որովհետև
չեք բացահայտել այն ձեր սեփական աչքերով։ Ձնառատ ու արևոտ ձմեռներ, գեղեցիկ ու ծաղկաշատ
ալպիական ամառային մարգագետիններ, անդնդախոր, քարկարոտ կիրճեր՝ ձուլված մարդակերտ,
հազարամյա պատմություն ունեցող ամրակուռ ամրոցներին։
Լեռնային դեղաբույսերի, վայրի հատապտուղների անուշ բույրն ու սարերի աղբյուրների
սառնորակ ջուրը, քեզ հավերժ կդարձնեն այս լեռների մշտական սիրահարներ։
Ամասիայում ձեր քաղցը կհագեցնեք տեղական թարմ ու անուշաբույր լավաշով, անարատ կաթնամթերքով,
տեղացի կանանց կողմից հավաքված համեղ ուտելի բույսերով ու սնկերով, Ախուրյանի
թարմ ձկներով։
10 լավ պատճառ Ամասիա այցելելու համար
1. Դուք կարող եք լինել այն եզակիներից, ում բախտ կվիճակվի այցելել բրդի վերամշակման արտադրամաս և բրդից սեփական ձեռքերով թել ստանալ, ինչպես նաև ծանոթանալ Արեգնադեմ բնակավայրում գործող թաղիքագործության ոլորտի վառ ներկայացուցիչներին :
2. Ամասիայում Ձեր լուսանկարների գունագեղությունը կապահովեն Ամասիայի Հարավսլավական թաղամասի գեղեցիկ ու գունավոր տները։ Դուք միայն Պորտուի գունավոր տներն եք տեսել:
3. Ամասիան հրաշալի հնարավորություն է տալիս հայտնի մարդկանց հետ հանդիպելու և լուսանկարվելու: Այստեղ մինչ օրս պահպանվել է Սովետական միության առաջնորդ Վլադիմիր Իլիչ Լենինի արձանը ։
4. Քայլարշավի սիրահարներին սպասում են Ամասիայի լեռները, բնության հրաշքներ համարվող դողդոջուն կաղամախու ծառուտները և փետրախոտային տափաստանները։ Դուք կզգաք Ձեզ Մայր բնության մի մասնիկը։
5. Zip-line-ով թռնելու և Էքստրիմի սիրահարները ևս անմասն չեն մնա, Կապսի ձորում էքստրեմալ գրավչությունները սպասում են ձեզ։
6. Եթե ցանկանում եք վայելել տարվա 4 եղանակների յուրահատկությունները, ապա անպայմանորեն պետք է Ամասիայով այցելեք Արփի լիճ ազգային պարկ։
7. Տեսնելու Եռակատար լեռը, որը գտնվում է 3 երկրների տարածքում, ունի 3010մ բարձրություն:
8. Պատմության հետքերով գնալու համար կարող եք այցելել Բանդիվան՝ տեսնելու կիկլոպյան ամրոցներ, քարանձավներ, ջրաղացների մնացորդներ և զգալու միջնադարյան կառույցների գրավչությունը։
9. Թռչնադիտարկման, ինչպես նաև հաստածղրիդերի երգեցիկ ձայնը լսելու համար, հրաշալի վայր է Ախուրյանի կիրճը, որը սկիզբ է առնում Արփի լիճ ազգային պարկից։ Որսի թույլատրելի շրջանում հնարավոր է նաև ձկնորսություն ըստ պահանջի։ Այստեղ հանդիպում է բեղլու, ծածան տեսակի ձկներ։
10. Կարող եք ծանոթանալ նաև Ամասիայի Ռոբոտաշինության խմբակի հզոր փոքրիների հետ ։
11. Կարող եք այցելել Ամասիայի լավաշի արտադրամաս և համտեսել անուշաբույր
12․ Հյուրընկալվել Դավիթ Ալեքսանյանի հյուրատանը, ինչպես նաև մասնակցել ջիպ-տուրերին։
13. Այս ամենը փորձելու եւ վայելելու համար պետք է կապ հաստատել Ամասիայում ապրող տուրիզմի զարգացման դեսպաններից Հարութ Հարությունյանի հետ:
Հեռ. +374 98 13 41 50
Комментариев нет:
Отправить комментарий