среда, 16 мая 2018 г.

Ինչպես են փոքրերը փոխում աշխարհը

Ձեզ եմ ներկայացնում Պանյի ֆուտբոլային ակումբի ձեւավորման պատմությունը:
Թաիլանդի գյուղերից մեկը տեղակայված է կղզու վրա ու երեխաները ֆուտբոլ խաղալու տեղ չեն ունեցել, միայն հնարավորություն են ունեցել հեռուստացույցով դիտել: 
Հետո մտածել են ինչու՞ չունենալ ֆուտբոլի դաշտ:
Մեծերն իհարկե դժգոհել են, որ տեսեք որտեղ ենք ապրում, կողքերս ջուր է, տեղ չկա տեղաշարժվելու, դուք էլ ֆուտբոլի դաշտ եք ուզում:
Փոքրերը որոշել են դասերից հետո հավաքել ոչ պիտանի փայտի կտորներ ու իրենց համար ֆուտբոլի դաշտ կառուցել: Այստեղ ուշադրություն՝ դասերից հետո: Նշանակոմ է՝ ուսում ստանալը չի տուժել արդյունքում: 
Իհարկե պայմաններն արտակարգ չէին, բայց եւ ոչինչ չունենալուց լավ էր:
Հետո երեխաներից մեկը ֆուտբոլային առաջնության մասնակցելու հայտ է բերում ու երեխաները որոշում են մասնակցել: Մասնակցելուց հետո գրավում են 3-րդ տեղ, սակայն այդ առաջնության մասնակցելը դառնում է ճակատագրական նրանց եւ նրանց գյուղի համար: Կառուցվում է գեղեցիկ ու հարմարավետ ֆուտբոլային դաշտ: 

Դիտեք տեսանյութը, որ պատմում է այս պատմության մասին:
Ոգեշնչվելու օրինակ: 
Հարգանքով՝
Շիրակի Բազե 





Комментариев нет:

Отправить комментарий