вторник, 17 ноября 2015 г.

Ֆուտբոլային թանգարան կամ ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 4-րդ

Ուզում եմ  Շիրակ ֆուտբոլային ակումբն ունենա ֆուտբոլային թանգարան: Այցելուներըերկրպագուները հնարավորություն ունենան ծանոթանալ ակումբի պատմությանը, ծանոթանալ խաղից առաջ տեղի ունեցող պրոցեսներին, խաղադաշտում ֆուտբոլիստների ամենասիրելի պահերին, զգացմունքներին, էմոցիաներին: Մուտք մամուլի սենյակ, հյուրերին ինչպես են դիմավորում, որտեղ են նստում հյուրերի երկրպագուները:

 Թեկուզ թող լինի վճարովի՝ սիմվոլիկ գումարով: Գիդ-ուղեկցորդը ներկայացներ հյուրերին ամեն ինչ, ինչ կարող է գեղեցիկ լինել այցելուի համար՝ Շիրակի եւ քաղաքի մասին դրական տպավորությամբ հեռանալու ակնկալիքով:

Ներկայացնում եմ Բավարիա ֆուտբոլային ակումբի Ալիանս Արենայից լուսանկարներ, որտեղ աշխատում է իմ լավ ընկեր Վինսենտը:

Հարգանքով՝
Շիրակի Բազե














суббота, 14 ноября 2015 г.

Ուղեբեռի պահպանման վայր ունենալ կամ ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 3-րդ


Ciao,

Ես շաբաթվա մեջ մի խումբ ունենում եմ, որ գալիս են Գյումրին վայելելու: Ողջ ընթացքում ստիպված է խումբն իր հետ տեղափոխել իրենց ծանր պայասուսակները: Վատ չէր լինի, եթե երկաթուղային կայարանի եւ Գյումրու ավտոկայանի տարածքում ճամպրուկները ապահով տեղ թողնելու տարբերակներ ունենայինք, որպեսզի Գյումրի ժամանողները կարողանային ավելի հանգիստ քայլեին Գյումրիի փողոցներով: Սա կարող է նաեւ լրացուցիչ եկամուտի աղբյուր դառնալ: :)

Հարգանքով՝
Շիրակի Բազե


Լուսանդրադարձնող ժապավեններ Գյումրիի փողոցներում կամ Ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 2-րդ

Ասում եմ Գյումրի, հասկանում ենք՝ Հայաստան: 

Երեկոյան ժամերին Գյումրիում փողոցային լուսավորության լինել-չլինելու հետ կապված փողոցներն անցնելը դառնում է վտանգավոր:

Մուգ գույնի շորեր կրող մարդկանց նկատելու եւ վթարից խուսափելու համար  ցանկություն ունեմ հեշտացնենք վարորդների գործը: Շատ լավ կլիներ փողոցներում մոտավոր նմանատիպ հենասյուներ լինեին, որոնցից մարդիկ կարողանային վերցնել լուսանդրադարձնող ժապավեններ՝ ամրացնեին թեւերի կամ ոտքերի վրա եւ հանգիստ անցնեին փողոցը:

Հարգանքով՝
Շիրակի Բազե

вторник, 24 марта 2015 г.

Ձախ ոտք գտիր, կոշիկներիս մեկը երբեք չի մաշվում

Եթե շիտակ խոսեմ, ապա թեւ եմ առել այս խոսակցությունից:

- Անունդ ի՞նչ է:
- Արսեն:
- Ու՞մ տղեն ես:
- Հորնումորս:
- Ո՞վ է ղըրգել:
- Իմ ոտքով եմ եկել, չէ՞ր կարելի:
- Կարելին կարելի է: Արի ներս գնանք, լավ մածուն կա տանը:

Խոսքից խոսք է բացվում, մեկ էլ թե.
- Ամեն ինչ լավ է, մենակ թե մի խնդիր կա: Դու շատ ես տեղից տեղ գնում: Մի մեծ լավություն արա: Կոշիկներս որ առնում եմ, ձախերը երբեք չեն մաշում: Ափսոս է, 43 համար հագնող ձախ ոտք գտիր: Մեծ սիրով կնվիրեմ: Տեղն իմանամ՝ մյուս անգամ իրար հետ խանութ գնանք: Ֆիրմա կոշիկ չեմ հանգնում, թե չէ թանգարան կբացեի:

Մենակ աջն եմ հագնում: Ձախ ոտք գտիր, կոշիկներիս մեկը երբեք չի մաշվում...

Զրուցակիցս տարիներ առաջ կորցրել է ձախ ոտքը...

Արսեն Վարդանյան Շիրակի բազե





воскресенье, 6 октября 2013 г.

Ֆիդել Կաստրոն ցանկացել էր հանդիպել գյումրեցու հետ


1963 թվականի մայիսի 23 -ին Մոսկվայում Նիկիտա Խրուշչովի եւ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հանդիպումն էր:


1963թ. Էդուարդ Արծրունյանը <<Պլակատ>> հրատարակչության հանձնարարությամբ մեկ գիշերվա, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա ընթացքում ստեղծում է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի գալստյան նվիրված պաստառը, որով առավոտյան ողողված էին Մոսկվայի բոլոր փողոցները:

<<Բավականին պատասխանատու գործ էր ինձ հանձնարարված՝ ստեղծել կուբացի առաջնորդ Կաստրոյի կերպարը, որին երբեւէ չէի տեսել: Ինձ փոխանցել էին շատ անհաջող մի լուսանկար, որտեղ գրեթե ոչինչ չէր երեւում: Միայն հասկացա, որ քիչ թե շատ մենք նման ենք իրար: Վաղ առավոտյան, երբ պատրաստի պլակատը հանձնում էի տպագրության, Ֆիդել Կաստրոն չափազանց ինձ էր նման. փաստորեն ես ինքս ինձ օգնեցի: Չեք պատկերացնում, թե ինչպես հուզվեցի, երբ ինձ ասացին, թե Կաստրոն ուզում է ինձ հետ ծանոթանալ ու իր հիացմունքի խոսքն արտահայտել իմ կատարած աշխատանքի համար>>:

Անահիտ Կորյունի (Մանուկյան) <<Ամենանկարիչ նկարիչը>> գրքից:

Հարգանքով՝
Շիրակի Բազե



Իմ Ֆռռիկը - My spinning top
#Suvenirs #Gyumri #Gamesforkids #Myspinningtop 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Price 2000, 2500, 3000, 3500 AMD


Տեյմորտակ - Teimortak
#Suvenirs #Gyumri #Gamesforkids
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 1000, 1500, 2000, 2500, 3000 AMD
Կդորմ Գյումրի - A Piece of Gyumri
Suvenirs #Gyumri #Specialphotoframe 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Price 4500, 7000, 7500 AMD

четверг, 3 октября 2013 г.

Համաշխարհային պատմության ընթացքը փոխած Գեւորգ Վարդանյան


Շատ հաճախ մարդիկ իրենց գործունեության պատճառով հայտնի չեն դառնում հանրությանը: Այդպիսի մարդկանցից մեկը Գեւորգ Վարդանյանն է: Համաշխարհային պատմության ընթացքը փոխած հայորդիների մասին որոշեցի ներկայացնել ընթերցողներին՝ նյութի պատրաստման համար օգտվելով Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից եւ ռուսական աղբյուրներից:

Գեւորգ Անդրեյի Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին՝ Դոնի Ռոստովում: Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս։

1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան։ Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ և հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ։ Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց Գևորգ Վարդանյանը։

1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։ Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ։

Գևորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943թ, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Իոսիֆ Ստալին, Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինսթոն Չերչիլ) անվտանգությունը։ Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։ Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գևորգ Վարդանյանին է հանդիպում Ուինսթոն Չերչիլի թոռնուհին և հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար։

1951թ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել։ Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը` Գոհար Լևոնի Վարդանյանը, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986թ։





Պաշտոնական տեղեկություններով՝ <<Ամիր>> կեղծանունով հանդես եկող հետախույզն ու իր կինը համագործակցել են խորհրդային արտաքին հետախության հետ եւ մինչեւ 1986 թվականը Վարդանյանները եղել են ավելի քան 100 երկրում, որոնցից 30-ում ծավալել են հետախուզական գործունեություն: Գեւորգ Վարդանյանն ամուսնացել է երեք անգամ: Հետաքրքրականն այն է, որ երեք անգամն էլ նա ամուսնացել է իր իրական կնոջ՝ Գոհարի հետ: Առաջին ամուսնությունը տեղի է ունեցել 1946 թվականին՝ Թեհրանում: Մյուս դեպքերում ամուսիններն ամուսնացել են տարբեր անուն-ազգանուններով՝ բացառապես հետախուզական աշխատանքի շրջանակներից ելնելով: Իր աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի առաջադրանք չի տապալել եւ չի բացահայտվել: Արտերկրում նրան ճանաչում էին որպես իրանցի գործարար կամ իսպանացի լրագրող:

Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ։ Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով եւ բազմաթիվ մեդալներով։ ՀՀ-ում արժանացել է <<Պատվո Շքանշան>> պարգեւի:Մեծ հետախույզը կյանքից հեռացել է 78 տարեկան հասակում՝ 2012թ. հունվարի 10-ին: Այժմ նա հանգչում է Մոսկվայի Տրոեկուրովսկյան գերեզմանատանը: Այս գերեզմանատանն են հանգչում Սովետական միության հերոսները: Պայմանականորեն գերեզմանատունը բաժանված է երկու մասին: Նրանք՝ որոնք վաղուց են մահացել, եւ նոր մահացածներ:

пятница, 5 октября 2012 г.

Ծաղկե գորգեր Բրյուսելի Գրան-Պլյաս հրապարակում

Բրյուսելի Գրան-Պլյաս հրապարակում երկու տարին մեկ տեղի է ունենում ավանդական արարողություն՝ հրապարակը ծածկվում է ծաղկե գորգով: Այս տարի գորգն ունեցել է 77 մետր երկարություն եւ 24 մետր լայնություն:

Մանրամասներին ծանոթանալ այստեղ: