вторник, 15 мая 2018 г.

Ինչպես թղթեր ամրացնող առարկան փոխանակել տան հետ:

Կայիլ Մաքդոնալդն օգտագործել է համացանցն ու մարդկանց միավորելու իր կարողությունը եւ սովորական գրասենյակային թղթեր ամրացնող առարկան որոշել է այնքան փոխանակել, որ վերջում տուն դառնա:
Մեկին տվել է այս ամրակը, դրա փոխարեն ստացել մեկ ուրիշ բան ու այնքան փոխանակել, որ վերջում տուն են փոխանակել: Պատահել է, որ ոչ թե միայն արժեքավոր իրեր է վերցրել, այլ շատ հաճախ նաեւ անարժեք եւ առաջին հայացքից ոչ պիտանի իրեր: Կարեւորը մարդկանց է սկսել միավորել, հանդիպումներ կայացրել նրանց հետ ու մարդիկ սկսել են խիստ անհանգստանալ ու անընդհատ հետեւել Կայիլի քայլերին: Նա սկսել է բլոգ վարել ու անընդհատ պատմել մարդկանց մասին՝ ում հետ հանդիպում էր։ Եվ իհարկե սա շատ է դուր գալիս մարդկանց, անընդհատ կապի մեջ լինել ու հետեւել Կայիլի քայլերին։
Ու մարդու հեղինակությունն այնքան է աճել, որ Կիպլինգ քաղաքի քաղաքապետը բնակարան է տվել Կայիլին:

Ինտերնետը լուրջ գործիք է:
Հարգանքով՝
Շիրակի Բազե

понедельник, 14 мая 2018 г.

My spinning tops - Իմ Ֆռռիկը


Իմ Ֆռռիկը 




Սա նշանակում է.
Սիրել Հայաստանը, 
Ապրել Գյումրիում, 
Զարգանալ արվեստանոցներում ու արհեստով,
Ստեղծագործել մտքով ու հոգով,
Օգնել դիմացինին, 
Զգալ մարդկանց երազանքները, 
Թեւ ու թռիչք տալ երիտասարդներին, 
Միավորել մարդկանց ամբողջ աշխարհում, 
Ծանոթացնել հայոց մշակույթի հետ, 
Ընկեր լինել ու աջակից, 
Սիրված ու պիտանի, 
Երեխաների հետ ու երեխաների համար, 
Սփյուռքում ու Հայաստանում միշտ ձեր կողքին,
Գյումրու դեմք ու դիմագիծ փոխանցել, 
Աշխատել ու աշխատատեղ դառնալ,
Մոռանալ տրտնջալ ու հուսահատություն բառերը, 
Հզորացնել Հայաստանի տնտեսությունը,
Նվիրել մանուկներին հայկական խաղալիք, 
Օգնել մարդիկ գումար վաստակեն, 
Հզորացնել Հայաստանն ու երիտասարդներին:
Պատվերի հեռախոսահամար՝ 093-03-33-35, 055-15-95-65
Տեսանյութը պատրաստվել է հոլի պատրաստման եւ Իմ Ֆռռիկը նախաձեռնության կատարած աշխատանքը համապարփակ ներկայացնելու համար: 

Գաղափարի հեղինակներ՝ Գագիկ Մխիթարյան եւ 
Արսեն Վարդանյան Շիրակի Բազե

суббота, 18 июня 2016 г.

Հայրենիք սիրելը մենակ կենաց խմելով չէ

English translation see below.  Русский перевод смотрите ниже

Օգնել է պետք ընկերներ, Հայրենիք սիրելը մենակ կենաց խմելով չէ:


Սահմանի համար անվադողեր շատ են պետք եւ մենք Շիրակի մարզից անընդհատ ուղարկում ենք բարի կամքի տեր մարդկանց օգնությամբ:


Սա կարեւոր քայլ է Հայ զինվորին շնորհակալ լինելու եւ նրանց օժանդակելու համար: Կարող եք ձեր մտերիմներին փոխանցել իմ կոնտակտները եւ հաշվեհամարը՝ ավելի շատ ու պարբերաբար դեպի սահման ուղարկվող անվադողերի քանակը շատացնելու համար:


Արդեն 20.000-ից ավել անվադող ենք հավաքել ու ուղարկել սահման:


1. https://www.youtube.com/watch?v=NttNvHss7XM


2. http://civilvoice.am/all-news/news-arm/%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D6%80%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-15000-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%A4%D5%B8%D5%B2.html



3. https://www.facebook.com/photo.php?fbid=820409351398277&set=a.162442517194967.27676.100002876606296&type=3&theater


4. https://www.facebook.com/photo.php?fbid=819443084828237&set=a.162442517194967.27676.100002876606296&type=3&theater


Շարունակում ենք միասին: Մեքենաներ վարձակալելու հարցում կարող եք օգնել` ինձ հետ կապ հաստատելով.


ARCA


220062114651000 Arsen Vardanyan - Acba Credit Agricole Bank

SWIFT CODE: AGCAAM22


VTB bank
Arsen Vardanyan
AMD-16013037312100
RUR-16013037312103
USD-16013037312101
EUR-16013037312102

Փոխանցում կարող եք անել

MoneyGram, Western Union եւ այլ համակարգերով:

------------------------------------------------------------------

Friends, it’s need to help, love homeland is not only by drinking a toast.

Tires are needed for border and we are constantly sending from Shirak region with the help of people of good will.

This an important step for being thankful from Armenian soldiers for their support.

You can transfer my contacts and account to  your friends, to increase the number of more frequently and regularly sending tires.

We have already collected more than 20,000 tires and sent to the border.

We continue together.  In renting of machinery you can help by contacting with me.


ARCA 

220062114651000 @Arsen Vardanyan - Acba Credit Agricole Bank

SWIFT CODE: AGCAAM22


VTB bank

Arsen Vardanyan

AMD-16013037312100

RUR-16013037312103

USD-16013037312101

EUR-16013037312102


You can transfer with MoneyGram, Western Union and other sistems.


-------------------------------------------------------------


Надо помогать друзья, любить родину это не только пить тост. 

Многие шины необходимы для границы и мы постоянно посылаем из Ширака с помощью людей доброй воли.

Это важный шаг  быть  благодарным армянским  солдатом за поддержку.

Вы можете перевести мои контакты и счет вашим друзьям чтобы максимально увеличить количество шин, все больше и периодически отправленные на границу. 

Мы уже собрали более 20000 шин и отправили на границу.

Мы по-прежнему вместе. Для арендов машин вы можете помочь, связавшись со мной.


ARCA 

220062114651000 @Arsen Vardanyan - Acba Credit Agricole Bank

SWIFT CODE: AGCAAM22


VTB bank

Arsen Vardanyan

AMD-16013037312100

RUR-16013037312103

USD-16013037312101

EUR-16013037312102

Вы можете сделать трансфер с помощю MoneyGram, Western Union и с другими системами.







вторник, 17 ноября 2015 г.

Ֆուտբոլային թանգարան կամ ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 4-րդ

Ուզում եմ  Շիրակ ֆուտբոլային ակումբն ունենա ֆուտբոլային թանգարան: Այցելուներըերկրպագուները հնարավորություն ունենան ծանոթանալ ակումբի պատմությանը, ծանոթանալ խաղից առաջ տեղի ունեցող պրոցեսներին, խաղադաշտում ֆուտբոլիստների ամենասիրելի պահերին, զգացմունքներին, էմոցիաներին: Մուտք մամուլի սենյակ, հյուրերին ինչպես են դիմավորում, որտեղ են նստում հյուրերի երկրպագուները:

 Թեկուզ թող լինի վճարովի՝ սիմվոլիկ գումարով: Գիդ-ուղեկցորդը ներկայացներ հյուրերին ամեն ինչ, ինչ կարող է գեղեցիկ լինել այցելուի համար՝ Շիրակի եւ քաղաքի մասին դրական տպավորությամբ հեռանալու ակնկալիքով:

Ներկայացնում եմ Բավարիա ֆուտբոլային ակումբի Ալիանս Արենայից լուսանկարներ, որտեղ աշխատում է իմ լավ ընկեր Վինսենտը:

Հարգանքով՝
Շիրակի Բազե














суббота, 14 ноября 2015 г.

Ուղեբեռի պահպանման վայր ունենալ կամ ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 3-րդ


Ciao,

Ես շաբաթվա մեջ մի խումբ ունենում եմ, որ գալիս են Գյումրին վայելելու: Ողջ ընթացքում ստիպված է խումբն իր հետ տեղափոխել իրենց ծանր պայասուսակները: Վատ չէր լինի, եթե երկաթուղային կայարանի եւ Գյումրու ավտոկայանի տարածքում ճամպրուկները ապահով տեղ թողնելու տարբերակներ ունենայինք, որպեսզի Գյումրի ժամանողները կարողանային ավելի հանգիստ քայլեին Գյումրիի փողոցներով: Սա կարող է նաեւ լրացուցիչ եկամուտի աղբյուր դառնալ: :)

Հարգանքով՝
Շիրակի Բազե


Լուսանդրադարձնող ժապավեններ Գյումրիի փողոցներում կամ Ինչ կուզեի փոխվեր Գյումրիում - Մաս 2-րդ

Ասում եմ Գյումրի, հասկանում ենք՝ Հայաստան: 

Երեկոյան ժամերին Գյումրիում փողոցային լուսավորության լինել-չլինելու հետ կապված փողոցներն անցնելը դառնում է վտանգավոր:

Մուգ գույնի շորեր կրող մարդկանց նկատելու եւ վթարից խուսափելու համար  ցանկություն ունեմ հեշտացնենք վարորդների գործը: Շատ լավ կլիներ փողոցներում մոտավոր նմանատիպ հենասյուներ լինեին, որոնցից մարդիկ կարողանային վերցնել լուսանդրադարձնող ժապավեններ՝ ամրացնեին թեւերի կամ ոտքերի վրա եւ հանգիստ անցնեին փողոցը:

Հարգանքով՝
Շիրակի Բազե

вторник, 24 марта 2015 г.

Ձախ ոտք գտիր, կոշիկներիս մեկը երբեք չի մաշվում

Եթե շիտակ խոսեմ, ապա թեւ եմ առել այս խոսակցությունից:

- Անունդ ի՞նչ է:
- Արսեն:
- Ու՞մ տղեն ես:
- Հորնումորս:
- Ո՞վ է ղըրգել:
- Իմ ոտքով եմ եկել, չէ՞ր կարելի:
- Կարելին կարելի է: Արի ներս գնանք, լավ մածուն կա տանը:

Խոսքից խոսք է բացվում, մեկ էլ թե.
- Ամեն ինչ լավ է, մենակ թե մի խնդիր կա: Դու շատ ես տեղից տեղ գնում: Մի մեծ լավություն արա: Կոշիկներս որ առնում եմ, ձախերը երբեք չեն մաշում: Ափսոս է, 43 համար հագնող ձախ ոտք գտիր: Մեծ սիրով կնվիրեմ: Տեղն իմանամ՝ մյուս անգամ իրար հետ խանութ գնանք: Ֆիրմա կոշիկ չեմ հանգնում, թե չէ թանգարան կբացեի:

Մենակ աջն եմ հագնում: Ձախ ոտք գտիր, կոշիկներիս մեկը երբեք չի մաշվում...

Զրուցակիցս տարիներ առաջ կորցրել է ձախ ոտքը...

Արսեն Վարդանյան Շիրակի բազե