вторник, 15 мая 2018 г.

Ինչպես թղթեր ամրացնող առարկան փոխանակել տան հետ:

Կայիլ Մաքդոնալդն օգտագործել է համացանցն ու մարդկանց միավորելու իր կարողությունը եւ սովորական գրասենյակային թղթեր ամրացնող առարկան որոշել է այնքան փոխանակել, որ վերջում տուն դառնա:
Մեկին տվել է այս ամրակը, դրա փոխարեն ստացել մեկ ուրիշ բան ու այնքան փոխանակել, որ վերջում տուն են փոխանակել: Պատահել է, որ ոչ թե միայն արժեքավոր իրեր է վերցրել, այլ շատ հաճախ նաեւ անարժեք եւ առաջին հայացքից ոչ պիտանի իրեր: Կարեւորը մարդկանց է սկսել միավորել, հանդիպումներ կայացրել նրանց հետ ու մարդիկ սկսել են խիստ անհանգստանալ ու անընդհատ հետեւել Կայիլի քայլերին: Նա սկսել է բլոգ վարել ու անընդհատ պատմել մարդկանց մասին՝ ում հետ հանդիպում էր։ Եվ իհարկե սա շատ է դուր գալիս մարդկանց, անընդհատ կապի մեջ լինել ու հետեւել Կայիլի քայլերին։
Ու մարդու հեղինակությունն այնքան է աճել, որ Կիպլինգ քաղաքի քաղաքապետը բնակարան է տվել Կայիլին:

Ինտերնետը լուրջ գործիք է:
Հարգանքով՝
Շիրակի Բազե

Комментариев нет:

Отправить комментарий