Պարզվում է, որ նորակոչիկը` բուժզննում անցնելու համար պետք է գնա Երևան, իսկ դրա համար` կառավարության որոշմամբ, նախատեսվում է 1400 դրամ:
Սա պարզելու համար բազմաթիվ դռներ ընկա, որը երկար տևեց: Բայց այս հարցը շատերին է անհանգստացնում, նամանավանդ, այս օրերին, երբ արդեն սկսվել է գարնանային զորակոչը:
Սկսեմ սկզբից: Ուրեմն, զորակոչիկը համապատասխան ծանուցագիր ստանալով՝ ներկայանում է տեղամասային զինկոմիսարիատ և հենց զինկոմիսարիատում անցնում բուժզննում` համապատասխան մասնագետների կողմից. մաշկաբան, վնասվածքաբան, ակնաբույժ և այլն: Եթե զորակոչիկը համապատասխան մասնագետների մոտ խոսում է որոշակի խնդիրների մասին՝ կապված իր առողջականի հետ, ապա հենց այստեղից էլ սկսվում է նրա ծառայությունը:
-Գնա, էսինչ օրը կգաս` ակտերդ տանք, էրթաս Երևան ստուգելու,- հնչում է զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից:
-Գիտե՞ք, մենք սոցիալապես ծանր վիճակում ենք ապրում, Երևան գնալ-գալը իմ համար մեծ խնդիր է: Ես էլ Երևանում մնալու տեղ չունեմ:
-Օր էկար ակտերդ վերցնելու, պասպորտդ էլ հետդ կբերես, ուղեգրեր կուդանք, կերթաս «Դանիական» հիվանդանոցից ճանապարհածախս կվերցնես, կերթաս: Երևանն էլ հիվանդանոցը կապահովե մնալուդ տեղը:
Գնացինք Գիքոր ջան` «Դանիական»-ից ճանապարհածախսը վերցնենք ու……..ջա՜ն, Երևան: Ձեռքի հետ էլ բախտդ բերեց` քաղաք կտեսնես:
-Կներեք, ինձ զինկոմիսարիատից են ուղղարկել ձեր հիվանդանոց,ես բուժզննման նպատակով պետք է գնամ Երևան: Եկել եմ ճանապարհածախսի գումարը ստանամ:
-Եթե անձը հաստատող փաստաթուղթ և համապատասխան բժշկական փաստաթղթեր ունեք ձեզ մոտ, ապա մոտեցեք դրամարկղին:
Մոտենում ես դրամարկղին ու սկսում կարդալ փակցված հայտարարությունը:
«1400 դրամ ճանապարհածախսը պետք է զորակոչիկը ստանա անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով»:
-Բայց…1400 դրամ…
Է՜՜՜: Գիքոր ջան, բախտդ որտե՞ղ էր բերել, որ հիմա բերեր:
Հիվանդանոցում մոտեցա մի խումբ երիտասարդների, ովքեր եկել էին Ճանապարհածախս ստանալու նպատակով, սակայն նրանք էլ էին զարմացած՝ կարդալով փակցված հայտարարությունը: Նրանք բոլորն էլ համաձայն էին, որ գումարը քիչ է, սակայն այստեղ են ասել, որ «շնից մազ պոկելն էլ է քյար»:
-Հա դե քիչ է, հերիք չէ դաժե գնալու համար, բայց թե էս էլ օր չտային, ի՞նչ բդի էնեինք: Ես ճիշտ է բարեկամներ ունիմ Երևան, էրթալուց էլ պապաս կռնա տանի, բայց ահագին տղեք կան օր չեն կռնա հասնին Երևան էս փողով: Մարշուտկեն 1500 դրամ է, տաքսին էլ` 2500:

«Դանիական» հիվանդանոցի գլխավոր տնօրեն Ս.Ստամբոլցյանն ասում է, որ 1400 դրամ փոխհատուցման չափը սահմանված է կառավարության որոշմամբ:
«Մենք բազմիցս ենք դիմել այս հարցով տարբեր ատյանների, բայց արձագանքներ չկան,- ասում է նա,- լավ կլինի, եթե հենց նորակոչիկները դիմեին կառավարություն էս հարցով: Իսկ թե որ որոշման հիման վրա է տրամադրվում 1400 դրամ, ես չեմ կարող ձեզ տեղեկացնել քանի որ դա զինկոմիսարիատի գործն է»:
Իսկ Գյումրու զինկոմիսար գնդապետ Ղազարյանն էլ ասում է, որ իրենք միայն «նապռավլենի կուտան»: «Կառավարության որոշում կա էս հարցով,- պատճառաբանում է նա,- Ես քեզի չեմ կռնա բան ըսեմ, գնա առ-բաժին` կսեն»:
«Առ-բաժին» կոչվածն էլ Առողջապահության և սոցիալական ապահովության Գյումրու մարզային վարչությունն է, որի գլխավոր մասնագետ Լաուրա Ղուկասյանն ասաց, որ կառավարության թիվ 318 որոշման և Առողջապահության նախարարի 2010թ. չափորոշիչների հիման վրա Գյումրու զորակոչիկների համար նախատեսված է 1400 դրամ ճանապարհածախս, որը նախատեսված է ավտոբուսով մեկնելու համար. «700 դրամ` գնալու, գնալ,700 դրամ` հետ վերադառնալու համար»:
Պա՜րզ է: Ավտոբուսով մեկնելու համար են նախատեսել: Նախարարն ի՞նչ իմանա, որ սովորական քաղաքացին, ով եկել է մարզից, իր հիվանդանոցը հասնելու համար պետք է նստի հասարակական տրանսպորտ: Իմ կողմից հայտնագործություն չէր լինի, եթե ավելացնեի. «Հարգելի նախարա՜ր, «Կիլիկիա» ավտոկայանից մինչև հիվանդանոցներ հասնելու համար հասարակական տրանսպորտը անվճար չի սպասարկում»:
-Չէ՜, չկա: Մեկ-մեկ էլ էս մարշուտկեքը չեն աշխադի: Հենց Երևան ցույց կեղնի, չեն աշխադի, գուզես մեջիցդ կես էղի,- ասաց մի ուղևոր,- Տաքսին թանկ է՝ 2500-3000 դրամ, ես էլ սովորական թոշակառու եմ, ի վիճակի չեմ տաքսիով գնալու: Դե արի արևին ու անձրևին կայնի, մինչեւ կամքները թմմի` մարշուտկա գիծ մտցնեն:
Ինձ համար համենայն դեպս մի շարք հարցեր մնացին չպարզաբանված: Մարզերում չկա՞ն համապատասխան մասնագետներ, թե՞` համապատասխան սարքավորումներ չունենք բուժզննումը տեղերում անցկացնելու համար: Ո՞վ է հետևելու, որ 700 դրամով աշխատող ավտոբուսները դառնան իրականություն: Կառավարությանը ձեռնտու է ավելացնելու հատկացվող գումարի չափը, թե՞ կկարողանան զսպել ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամայականությունները:
Երանի թե ֆինանսական դժվարությունները չանդրադառնային Հայրենիքի պաշտպանի հոգեբանության վրա: Զորակոչիկ ջան քեզ համբերություն,առողջություն, ուժ ու կորով:
Թարմ տեղեկություններն այստեղ՝ mynews.am-ում:
Նորակոչիկներին տրվող ճանապարհածախսը 1400-ից դարձրել են 3000 դրամ:

Ու սա դեռ վերջը չէ: Ավտոկայանում փորձեցի պատասխանատու անձի տեսնել` ճշտելու համար դեպի Երևան ավտոբուս կա՞, թե՞` ոչ: Պատասխանատու անձինք չկային, տեղի աշխատակիցներն էլ տեղյակ չէին: Փորձեցի պարզել միկրոավտոբուսով Երևան մեկնող քաղաքացիներից:
-Չէ՜, չկա: Մեկ-մեկ էլ էս մարշուտկեքը չեն աշխադի: Հենց Երևան ցույց կեղնի, չեն աշխադի, գուզես մեջիցդ կես էղի,- ասաց մի ուղևոր,- Տաքսին թանկ է՝ 2500-3000 դրամ, ես էլ սովորական թոշակառու եմ, ի վիճակի չեմ տաքսիով գնալու: Դե արի արևին ու անձրևին կայնի, մինչեւ կամքները թմմի` մարշուտկա գիծ մտցնեն:
Ինձ համար համենայն դեպս մի շարք հարցեր մնացին չպարզաբանված: Մարզերում չկա՞ն համապատասխան մասնագետներ, թե՞` համապատասխան սարքավորումներ չունենք բուժզննումը տեղերում անցկացնելու համար: Ո՞վ է հետևելու, որ 700 դրամով աշխատող ավտոբուսները դառնան իրականություն: Կառավարությանը ձեռնտու է ավելացնելու հատկացվող գումարի չափը, թե՞ կկարողանան զսպել ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամայականությունները:
Երանի թե ֆինանսական դժվարությունները չանդրադառնային Հայրենիքի պաշտպանի հոգեբանության վրա: Զորակոչիկ ջան քեզ համբերություն,առողջություն, ուժ ու կորով:
Թարմ տեղեկություններն այստեղ՝ mynews.am-ում:
Նորակոչիկներին տրվող ճանապարհածախսը 1400-ից դարձրել են 3000 դրամ:
Комментариев нет:
Отправить комментарий