четверг, 22 марта 2012 г.

Արդյոք ճի՞շտ ենք օգտվում ճանապարհային նշաններից

Սա Գյումրու-Սայաթ Նովա փողոցի սկզբնամասն է:Ուշադրություն դարձնելով հենասյան վրա փակցված ճանապարհային  նշանին՝ պարզ երևում է՝ արագության սահմանափակում մինչև 40կմ/ժ,հետիոտնի անցում:Կարելի է ենթադրել,որ այս հատվածից հետիոտնի կողմից  փողոցի անցումը թույլատրելի է:Սակայն հետիոտնի անցման համար նախատեսված սպիտակ գծերը գտնվում են այս ճանապարհային նշանից շուրջ 50 մետր հեռավորության վրա,իսկ մարդիկ շարունակում են օգտվել հենց այս հատվածից,քանի որ ճանապարհային նշանը ցույց է տալիս հետիոտնի անցում,չնայած որ զեբր չկա:



 Իսկ հենց այն հատվածը,որտեղ հազիվ տեսանելի սպիտակ գծերն են՝ հենասյան վրա բացակայում է «հետիոտնի անցում» ճանապարհային նշանը:                        

Բարեբախտաբար,մայթի աջակողմյան մասում «հետիոտնի անցում» ճանապարհային նշանը տեղում էր:





Հարակից գոյություն ունեն երկու  գետնանցումներ:Մեկը՝ երկաթյա կոնստրուկցիաներով փակված,մյուսն էլ՝ գործում է որպես այլընտրանքային պետքարան:Մի խոսքով օգտվողների  մուրազները փորները չի մնում:

Եվ վերջում անդրադարձ այս հատվածում մեքենա կայանող բարեխիղճ վարորդներին:Մեքենաները կայանում են մայթերի վրա:



Комментариев нет:

Отправить комментарий