пятница, 18 мая 2018 г.

Ինչու՞ պետք է գալ Արփի լիճ ազգային պարկ եւ Հայաստանի հյուսիս՝ Շիրակ:



Մի քանի պատճառ. :)


1. Սեւ արագիլներ տեսնելու:
2. Հայաստանի ամենահամեղ ուտելիքներն ու էկոլոգիապես մաքուր սնունդ վայելելու համար:
3. Մոտ 120 տեսակ թռչուն տեսնելու:
4. Մի քանի հարյուր տեսակ դեղաբույսեր ու ծաղիկների, ջրաշուշանների տեսակներ տեսնելու:
5. Վիշապաքարեր տեսնելու:
6. Կիկլոպյան ամրոցներ տեսնելու:
7. Մաքուր ու առանց պարարտանյութերի սնունդ ուտելու:
8. Բնական, համով, անարատ, առանց շաքար մեղր ուտելու:
9. Ձիերով դժվարամատչելի բնության հրաշալիք անտառների միջով անցնելու: 
10. Գայլի դարպասը տեսնելու:
11. Լեռնային հեծանվասպորտի հետաքրքիր արահետների համար:
12. Վերգետնյա գտածոներ տեսնելու:
13. Երեք երկիր մի տեղ տեսնելու՝ Հայաստան, Թուրքիա, Վրաստան: 
14. Ախուրյան գետի հին հունը եւ նորի սկիզբը տեսնելու:
15. Հայաստանի ամենացուրտ վայրում լինելու, որտեղ գրանցվել է ռեկորդային -46 աստիճան:
16. Ձմեռ պապի սարը՝ Ցուրտավ լեռը տեսնելու: 
17. Ջավախքի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Աչքասարը բարձրանալու համար: 
18. Կյանքիդ ամենահետաքրքիր վրանային արշավն ունենալու համար:
19. Հայաստանի ամենահյուսիսային B & B-ում գիշերելու համար:
20. Հայաստանի ամենամաքուր պահվող տարածքներից մեկում կյանքդ վայելելու ու մյուսներին էլ մաքուր միջավայրում ապրելու կարեւորությունը բացատրելու համար:

21. Կայտբորդինգով զբաղվելու եւ օդում կայտի կառավարման հմտություններ ձեռք բերելու համար:

Շարունակելի :)

Why you should visit Lake Arpi and the north of Armenia - Shirak

Lake Arpi is located in the Shirak Province of Armenia, on the Ashotsk plateau in the northwestern part of the country, at an altitude of 2,025 m. It originates from a volcano tectonic earthquake. During the winter, it is completely covered by ice. Akhurian River flows from Lake Arpi. The waters are used for irrigation and hydropower production. Arpi is home for such kind of fish as cyprinus and varicorhinus. It is the second largest lake in Armenia after Sevan.

The lake attracts visitors with its diversity of flora and fauna, the opportunities of bird watching, with the distance from noisy cities and the opportunity to organize the recreation here. Especially during hot summers, the mild weather of the region also attracts a lot of visitors.

It is interesting that many fishermen go to upper stream of the Akhuryan river for fishing. There are about 670 species of plants here: orchis, gladiolus, poppy, lily, iris, 25 of which are in Red Book and the 22 are endemic species. There are 30 species of mammals in the Park: European otter, marbled polecat.
The opportunities of Ecotourism

The National Park has a visitor center and a guest house. The visitor center offers the following services: walking tours, horse riding, bird watching, skiing (in winter), auto-extreme tours in the special section of the Nation Park, where the human activity can not disturb the flora and fauna.

On average about 100 to 1000 visitors come here every year and only 10-15% of the visitors are foreigners. But most of the tourist who come here for cycling are foreigners. Federation of amateur cycling, Street Work Out and different Green and Charity organizations consider the area as an alternative platform for organizing recreation and entertainment. The area serves as an educational environment for students and schoolchildren.

It is noticeable that visitors come to National Park more often individually than in touristic groups. Despite the diversity of visitors' preferences, the main visitors are people of middle age and above.

You are welcome to Shirak region.
Lake Arpi National Park is for the tourist who look for peace and rest, besides for those who seek for extreme, and for everyone.




Տեսանյութ Արփի լիճ ազգային պարկի մասին: 
Հարգանքով՝
Շիրակի Բազե

Ինչպես մաքրել ֆեսբուքյան վիրուսները

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում անդրադարձել է նրան, թե ինչպես վարվել, եթե դարձել եք ֆեյսբուքյան վիրուսների զոհ։
Սկսենք նրանից, թե ինչպես եք վարակվել։ Հավանաբար, բացել եք ինչ-որ մի բան, որը չպետք է անեիք։ Օրինակ՝ այսպիսի մի նամակ.


Բայց միայն նամակը բացելը քիչ է։ Հայտնվելով բացած էջում՝ պետք է խուսափել 2 բանից.
1. Չի կարելի ոչ մի բան ներբեռնել։ Հաքերները կառաջարկեն, օրինակ, իբր թարմացնել Ֆլեշ փլեյերը, բայց փոխարենը վիրուս «կկերակրեն», որը Դուք ինքներդ կտեղադրեք ձեր համակարգչի վրա։
2. Չի կարելի թույլ տալ տեղադրել հավելված։ Այսօրվա ֆեյսբուքի վիրուսների մեծ մասը փորձում է Google Chrome դիռարկչի վրա, որը Հայաստանում ամենատարածվածն է, տեղադրել ընդլայնում (extension)։ Սա վտանգավոր է նրանով, որ համակարգիչն ընդլայնումը որպես վիրուս չի տեսնում։ Այն տեղադրելիս դիտարկիչը հարցնում է օգտատիրոջը՝ բեռնել, թե ոչ:






Իրականում վարակվելն այնքան էլ հեշտ չէ։ Բայց ի՞նչ անել, եթե արդեն վարակվել եք։
1. Ստուգեք ամբողջ համակարգիչը հակավիրուսային ծրագրով, որպեսզի մաքրվեք հնարավոր վիրուսներից։ Եթե չունեք անտիվիրուս, ապա ամենաներքևում տեղադրված է անվճար ծրագրերի ցանկը. անպայման ներբեռնեք, տեղադրեք, պահեք միշտ միացրած և թարմ։
2. Հակավիրուսով ստուգելուց հետո restart արեք համակարգիչը։
3. Հիմա մաքրենք ֆեյսբուքյան վիրուսների հիմնական բունը՝ Google Chrome-ի ընդլայնումների (extension) մեջ։ Տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է պետք ջնջել հավելվածը։ Դուք պետք է մտնեք և ջնջեք բոլոր անծանոթ և անհասկանալի ընդլայնումները։
4. Հաճախ վիրուսն արգելափակում է մուտքը դեպի ընդլայնումների բաժին։ Այդ դեպքում պարզապես ջնջեք ամբողջ Google Chrome-ը Ձեր համակարգչից ու հետո նորից տեղադրեք։ Վիրուսը կանհետանա։
Հաշվի առեք, որ վիրուսներն անընդհատ ենթարկվում են մուտացիաների, և հնարավոր է, որ այս մեթոդը ինչ-որ դեպքերում չաշխատի:




Հարգանքով՝
Շիրակի բազե

четверг, 17 мая 2018 г.

55 ու մի պատճառ Գյումրի գալու համար: Մաս 1-ին




1. Օպերայի առաջին շենքը տեսնելու:
2. Կին տաքսու վարորդ Տիկուշին տեսնելու:
3. Գյումրու ամենահաստաբուն ծառը տեսնելու:
4. Պետական համալսարանի առաջին շենքը տեսնելու:
5. Ֆայտոն նստելու:
6. Օժիտի շենքը տեսնելու:
7. Գյումրու ամենահին վարսավիրանոցը տեսնելու:
8. Գյումրու դռներն ու պատուհանները տեսնելու:
9. Աշոտ Գյումրու սրամտություններիը պատերի վրա կարդալու:
10. Մուշուրբա տեսնելու ու մուշուրբայով ջուր խմելու:
11. Ձուկ, խաշ, յաղլի, քյալլա ուտելու:
12. Թատրոն գնալու:
13. Սեւ, կապույտ կամ պայտաձեւ եւ կարմիր ամրոցները տեսնելու:
14. Ստորգետնյա թունելներ տեսնելու:
15. Հայտնի ֆիլմերի նկարահանման վայրերում լինելու:
16. Լյուկենշտռասսե-ն տեսնելու: 
17. Մականուններով շենքերին ու փողոցներին ծանոթանալու:
18. Կարախանի ու Փալանջյանների լուսանկարչատներ ու Անի ֆոտոսերվիս այցելելու:
19. Փողոցային արվեստ ու խցաններով պատրաստված մեծ խճանկարներ ու հայկական գորգեր տեսնելու:
20. Վանա կատուներ ու հայկական գամփռներ տեսնելու:
21. Թութակների ու ավսրալիական թռչունների տեսնելու:
22. Կավագործության ու բրուտագործների հետ ծանոթանալու:
23. Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի Գյումրիում աշխատելու մասին իմանալու:
24. Հայտնի ու անհայտ անեկդոտներ լսելու:
25. Օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի ու ալամ աշխարհի սաղ գյումրեցի չեմպիոններին տեսնելու:
26. Շիրակի բազեի հետ ծանոթանալու եւ մյուս երիտասարդների կատարած աշխատանքների ու նրանց հետ ծանոթանալու:
27. Արագածն ու Արարատը մեկ գծի վրա տեսնելու:
28. Շալե Գյումրի այցելելու:
29. Քաղաքի ամենամեծ ռադիոների, արդուկների ու հավանգների հավաքածուն տեսնելու:
30. Ազգագրական երգ ու պար վայելելու:
31. Շիրակ ֆուտբոլային ակումբի խաղերին ներկա գտնվելու:
32. Հեծանիվ քշելու:
33. Կայտբորդինգով զբաղվելու:
34. Ձմռանը դահուկ, սնոուբորդ, չմուշկ քշելու:
35. Բարի մարդկանց հետ հանդիպելու:
36. Հայկական երաժշտական բրալյան այբուբենի հեղինակի տուն գնալու...
37. Սեփական ձեռքերով ինքնաթիռ վարելու համար:
38. Սեւ ամրոցում քաղաքի ամենախորը ջրհորը տեսնելու, վրան կանգնելու ու այդ բարձրությունը զգալու համար:
39. Պայտաձեւ ամրոցը տեսնելու համար՝ տեսքը վերեւի ձիու նալ է հիշեցնում:
40. Քաղաքի ստորգետնյա թունելներում լինելու համար:
41. Կարմիր ամրոցը տեսնելու:
42. Ձկի ձորում համով ձուկ ուտելու:
43. Մինաս Ավետիսյանի որմնանկարը տեսնելու:
44. Ավտոյի զապչաստի գործ էնող Ալիսին տեսնելու:
45. Ռազմագերիների գերեզմաններն ու կառուցած ճանապարհները տեսնելու:
46. Քաղաքի պասպորտը՝ Արգիշտի թագավորի արձանագրությունը տեսնելու համար:
47. Բաղնիքների մասին պատմությունները լսելու համար:
48. Կարկատած պատ թել ու ասեղով տեսնելու համար:
49. Ասմունքող Պ. Սեւակի փողոցը տեսնելու համար:
50. Հայաստանի ամենալավ գարեջուրը՝ Գյումրին վայելելու:
51. Ռոբս հոմ էրտալու, էժան գիշերելու ու հավես ջահելների հետ ծանոթանալու:
52. Ներկապնակի տեսքով տանիք ունեցող առաջվա նկարիչների սրճարան՝ Նանսի էրտալու համար:
53. Վարսավիր ցլին տեսնելու:
54. Քառսունքի տորթը տեսնելու 
55. Իմ ֆռռիկը, Տեյմորտակ ու Կդորմ Գյումրի ապրանքանիշեր առնելու:
Հարգանքով՝
Շիրակի Բազե

Ինչպես փոխել շրջապատը՝ անսովոր ֆուտբոլային դաշտ կառուցելով

Թաիլանդում փողոցների բակերը մարդիկ որոշել են մաքրել աղբից ու վատ բարքերից եւ տարբեր տեսքի անսովոր ֆուտբոլային դաշտեր կառուցել:

Կարեւորություն չի տրվել միջազգային ստանդարտներով ունենալ ֆուտբոլային դաշտ, այլ կարեւորություն է տրվել բակերի եւ շենքերի մոտ գտնվող աղբն ազատել ու ազատված հատվածում ստեղծել նորարար ու տարբերվող ֆուտբոլային դաշտ: 








Այստեղ կարող եք դիտել տեսանյութ, թե ինչպես է նախագիծը կյանքի կոչվել:


Հարգանքով՝
Շիրակի Բազե


среда, 16 мая 2018 г.

Ինչպես են փոքրերը փոխում աշխարհը

Ձեզ եմ ներկայացնում Պանյի ֆուտբոլային ակումբի ձեւավորման պատմությունը:
Թաիլանդի գյուղերից մեկը տեղակայված է կղզու վրա ու երեխաները ֆուտբոլ խաղալու տեղ չեն ունեցել, միայն հնարավորություն են ունեցել հեռուստացույցով դիտել: 
Հետո մտածել են ինչու՞ չունենալ ֆուտբոլի դաշտ:
Մեծերն իհարկե դժգոհել են, որ տեսեք որտեղ ենք ապրում, կողքերս ջուր է, տեղ չկա տեղաշարժվելու, դուք էլ ֆուտբոլի դաշտ եք ուզում:
Փոքրերը որոշել են դասերից հետո հավաքել ոչ պիտանի փայտի կտորներ ու իրենց համար ֆուտբոլի դաշտ կառուցել: Այստեղ ուշադրություն՝ դասերից հետո: Նշանակոմ է՝ ուսում ստանալը չի տուժել արդյունքում: 
Իհարկե պայմաններն արտակարգ չէին, բայց եւ ոչինչ չունենալուց լավ էր:
Հետո երեխաներից մեկը ֆուտբոլային առաջնության մասնակցելու հայտ է բերում ու երեխաները որոշում են մասնակցել: Մասնակցելուց հետո գրավում են 3-րդ տեղ, սակայն այդ առաջնության մասնակցելը դառնում է ճակատագրական նրանց եւ նրանց գյուղի համար: Կառուցվում է գեղեցիկ ու հարմարավետ ֆուտբոլային դաշտ: 

Դիտեք տեսանյութը, որ պատմում է այս պատմության մասին:
Ոգեշնչվելու օրինակ: 
Հարգանքով՝
Շիրակի Բազե 





Ինչպես դառնալ հայտնի սովորական շշի խցաններ հավաքելով


Շատ հաճախ մենք որեւէ հյութ կամ ջուր օգտագործելուց հետո շշի խցանը դեն ենք նետում: Պատկերացրեք, որ ամեն քայլափոխի դրանք դեն նետելով դուք ինչ-որ չափով ձեզանից հեռացնում եք հաջողության հասնելու քայլերը: Հաջողությունը քեզ մոտ էր ու դու այն դեն ես նետում:

                                        Գյումրիում կա Գյումրին մեր տունն է երիտասարդական նախաձեռնություն:
Նախաձեռնության երիտասարդները 2013 թվականից սկսած Գյումրիում հավաքում են մետաղական ու պլաստիկ շշերի խցաններ: Խցաններով հետո պատրաստում են գեղեցիկ խճանկարներ ու դրանք փակցնում քաղաքի տարբեր փողոցների շենքերի պատերին:








1. Սա մի օրինակ է, որ 0 դրամով կարելի է գործ սկսել ու հասնել հաջողության:
2. Գետնի վրա նետված խցանները տգեղ են ու մեր շրջապատի տեսքն են փչացնում, իսկ դրանք միասին հավաքված գեղեցկացնում են իրենց գույներով մեր շրջապատը:
3. Սա հրաշալի հնարավորություն է մարդկանց միավորելու, էկո կրթություն փոխանցելու, արվեստագետներին ճանաչելու համար:
4. Երիտասարդները միավորել են մարդկանց ու կառույցների աշխարհի տարբեր մայրցամաքներից ու նրանց Գյումրի են գալիս խցաններով խճանկարներ պատրաստելու եւ արդեն պատրաստի խճանկարների հետ լուսանկարվելու համար:
5. Գյումրիում նույնիսկ կա 4 խճանկար՝ պատրաստված հայկական գորգերի տեսքով: Ինչու ունենալ գորգ տան ներսում, իսկ նույնը չի կարելի ունենալ տան դրսի պատին:


Վայելեք տեսանյութ պատրաստման պրոցեսից:

Ավելի շատ լուսանկարներ դիտելու համար սեղմեք այստեղ:

Հարգանքով,
Շիրակի Բազե



Եթե քեզ դուր եկավ գաղափարն ու ուզում ես խճանկարների թիվը շատացնել, օգնել դրանց իրականացման աշխատանքներում եւ ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ խճանկարները պատրաստելու համար՝ մեկնաբանություն գրեք, մենք կկապվենք ձեզ հետ:

вторник, 15 мая 2018 г.

Ինչպես քարերով ճամպրուկները կարող են հայտնի դարձնել քո գյուղը





Շատ հաճախ մարդիկ ասում են.
-Էս քար ու քռի մեջ ի՞նչ հետաքրքրություն...

Բայց արի ու տես, որ շատ հետաքրքիր ու խելոք բաներ կարելի է մտածել՝ այդ ամենը հզոր ձեւով ներկայացնելու համար:

Եթե մենք շատ քար ունենք, ուրեմն դա կօգտագործենք որպես առավելություն:


1. Պատկերացրեք՝ վերցնում ենք մի գյուղ որտեղ շատ քարեր կան:
2. Վարպետ ենք գտնում, ով սկսում է քարերի համար գեղեցիկ բռնակներ պատրաստել մետաղից: Թանկ չլինելու համար կարելի է օգտագործել ժանգոտած, անպետք, երկրորդային հումք:
3. Դերձակ գտնել, ով կաշվե իրերից կարող է բռնակներ պատրաստել քարերի համար:
4. Պայմանականորեն ունենալ 200, 300, 400, 500... քարե ճամպրուկների գյուղ Հայաստանում:
5. Մի կարծեք, թե ճամպրուկը միայն գնալու համար է:
6. Ի վերջո ճամպրուկը նաեւ գալու համար է, որովհետեւ ձեր այդ գեղեցիկ գյուղն ու 200, 300, 400 կամ 500 քարե ճամպրուկների գյուղը տեսնելու համար մարդիկ ամբողջ աշխարհի երկրներից կարող են իրենց ճամպրուկները հավաքել ու գալ Հայաստան: :)
7. Մարդիկ թվեր են սիրում: 10-20 հատը բավարար չէ, հարյուրավոր նման ճամպրուկները կգեղեցկացնեն միջավայրը: :)

Չի կարելի գաղափարը կյանքի կոչել պատմամշակութային արժեք հանդիսացող կոթողների քարերի, դամբարանադաշտերի պատաշարերի ու նման նշանակության վայրերում: :)

Հարգանքով՝
Շիրակի Բազե

Ասում եմ Գյումրի, նկատի ունեմ Հայաստան: :)