вторник, 15 мая 2018 г.

Ինչպես քարերով ճամպրուկները կարող են հայտնի դարձնել քո գյուղը





Շատ հաճախ մարդիկ ասում են.
-Էս քար ու քռի մեջ ի՞նչ հետաքրքրություն...

Բայց արի ու տես, որ շատ հետաքրքիր ու խելոք բաներ կարելի է մտածել՝ այդ ամենը հզոր ձեւով ներկայացնելու համար:

Եթե մենք շատ քար ունենք, ուրեմն դա կօգտագործենք որպես առավելություն:


1. Պատկերացրեք՝ վերցնում ենք մի գյուղ որտեղ շատ քարեր կան:
2. Վարպետ ենք գտնում, ով սկսում է քարերի համար գեղեցիկ բռնակներ պատրաստել մետաղից: Թանկ չլինելու համար կարելի է օգտագործել ժանգոտած, անպետք, երկրորդային հումք:
3. Դերձակ գտնել, ով կաշվե իրերից կարող է բռնակներ պատրաստել քարերի համար:
4. Պայմանականորեն ունենալ 200, 300, 400, 500... քարե ճամպրուկների գյուղ Հայաստանում:
5. Մի կարծեք, թե ճամպրուկը միայն գնալու համար է:
6. Ի վերջո ճամպրուկը նաեւ գալու համար է, որովհետեւ ձեր այդ գեղեցիկ գյուղն ու 200, 300, 400 կամ 500 քարե ճամպրուկների գյուղը տեսնելու համար մարդիկ ամբողջ աշխարհի երկրներից կարող են իրենց ճամպրուկները հավաքել ու գալ Հայաստան: :)
7. Մարդիկ թվեր են սիրում: 10-20 հատը բավարար չէ, հարյուրավոր նման ճամպրուկները կգեղեցկացնեն միջավայրը: :)

Չի կարելի գաղափարը կյանքի կոչել պատմամշակութային արժեք հանդիսացող կոթողների քարերի, դամբարանադաշտերի պատաշարերի ու նման նշանակության վայրերում: :)

Հարգանքով՝
Շիրակի Բազե

Ասում եմ Գյումրի, նկատի ունեմ Հայաստան: :)


Комментариев нет:

Отправить комментарий