четверг, 17 мая 2018 г.

55 ու մի պատճառ Գյումրի գալու համար: Մաս 1-ին




1. Օպերայի առաջին շենքը տեսնելու:
2. Կին տաքսու վարորդ Տիկուշին տեսնելու:
3. Գյումրու ամենահաստաբուն ծառը տեսնելու:
4. Պետական համալսարանի առաջին շենքը տեսնելու:
5. Ֆայտոն նստելու:
6. Օժիտի շենքը տեսնելու:
7. Գյումրու ամենահին վարսավիրանոցը տեսնելու:
8. Գյումրու դռներն ու պատուհանները տեսնելու:
9. Աշոտ Գյումրու սրամտություններիը պատերի վրա կարդալու:
10. Մուշուրբա տեսնելու ու մուշուրբայով ջուր խմելու:
11. Ձուկ, խաշ, յաղլի, քյալլա ուտելու:
12. Թատրոն գնալու:
13. Սեւ, կապույտ կամ պայտաձեւ եւ կարմիր ամրոցները տեսնելու:
14. Ստորգետնյա թունելներ տեսնելու:
15. Հայտնի ֆիլմերի նկարահանման վայրերում լինելու:
16. Լյուկենշտռասսե-ն տեսնելու: 
17. Մականուններով շենքերին ու փողոցներին ծանոթանալու:
18. Կարախանի ու Փալանջյանների լուսանկարչատներ ու Անի ֆոտոսերվիս այցելելու:
19. Փողոցային արվեստ ու խցաններով պատրաստված մեծ խճանկարներ ու հայկական գորգեր տեսնելու:
20. Վանա կատուներ ու հայկական գամփռներ տեսնելու:
21. Թութակների ու ավսրալիական թռչունների տեսնելու:
22. Կավագործության ու բրուտագործների հետ ծանոթանալու:
23. Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի Գյումրիում աշխատելու մասին իմանալու:
24. Հայտնի ու անհայտ անեկդոտներ լսելու:
25. Օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի ու ալամ աշխարհի սաղ գյումրեցի չեմպիոններին տեսնելու:
26. Շիրակի բազեի հետ ծանոթանալու եւ մյուս երիտասարդների կատարած աշխատանքների ու նրանց հետ ծանոթանալու:
27. Արագածն ու Արարատը մեկ գծի վրա տեսնելու:
28. Շալե Գյումրի այցելելու:
29. Քաղաքի ամենամեծ ռադիոների, արդուկների ու հավանգների հավաքածուն տեսնելու:
30. Ազգագրական երգ ու պար վայելելու:
31. Շիրակ ֆուտբոլային ակումբի խաղերին ներկա գտնվելու:
32. Հեծանիվ քշելու:
33. Կայտբորդինգով զբաղվելու:
34. Ձմռանը դահուկ, սնոուբորդ, չմուշկ քշելու:
35. Բարի մարդկանց հետ հանդիպելու:
36. Հայկական երաժշտական բրալյան այբուբենի հեղինակի տուն գնալու...
37. Սեփական ձեռքերով ինքնաթիռ վարելու համար:
38. Սեւ ամրոցում քաղաքի ամենախորը ջրհորը տեսնելու, վրան կանգնելու ու այդ բարձրությունը զգալու համար:
39. Պայտաձեւ ամրոցը տեսնելու համար՝ տեսքը վերեւի ձիու նալ է հիշեցնում:
40. Քաղաքի ստորգետնյա թունելներում լինելու համար:
41. Կարմիր ամրոցը տեսնելու:
42. Ձկի ձորում համով ձուկ ուտելու:
43. Մինաս Ավետիսյանի որմնանկարը տեսնելու:
44. Ավտոյի զապչաստի գործ էնող Ալիսին տեսնելու:
45. Ռազմագերիների գերեզմաններն ու կառուցած ճանապարհները տեսնելու:
46. Քաղաքի պասպորտը՝ Արգիշտի թագավորի արձանագրությունը տեսնելու համար:
47. Բաղնիքների մասին պատմությունները լսելու համար:
48. Կարկատած պատ թել ու ասեղով տեսնելու համար:
49. Ասմունքող Պ. Սեւակի փողոցը տեսնելու համար:
50. Հայաստանի ամենալավ գարեջուրը՝ Գյումրին վայելելու:
51. Ռոբս հոմ էրտալու, էժան գիշերելու ու հավես ջահելների հետ ծանոթանալու:
52. Ներկապնակի տեսքով տանիք ունեցող առաջվա նկարիչների սրճարան՝ Նանսի էրտալու համար:
53. Վարսավիր ցլին տեսնելու:
54. Քառսունքի տորթը տեսնելու 
55. Իմ ֆռռիկը, Տեյմորտակ ու Կդորմ Գյումրի ապրանքանիշեր առնելու:
Հարգանքով՝
Շիրակի Բազե

Комментариев нет:

Отправить комментарий