Այստեղ տարվա բոլոր ամիսներին հնարավոր է.
1. Այցելել 4 անգամ օլիմպիական խաղերի մասնակցած Միքայելյանների ընտանիքին, ծանոթանալ, կիսվել գիտելիքներով ու փորձով, ծանոթանալ հաջողության պատմությունների: Ամբողջ տարին սիրով կհյուրընկալեն ձեզ:
2. Տեսնել պասիվ արեւային ջերմոցներ Թորոսգյուղում: Ամբողջ տարին սիրով կհյուրընկալեն ձեզ, կարող եք ներգրավված լինել նաեւ առօրյա խնամք պահանջող աշխատանքներում:
3. Գնալ Բավրայի հնդկաձավարի գործարան: Ամբողջ տարին սիրով կհյուրընկալեն ձեզ, կարող եք նաեւ ներգրավված լինել որոշակի աշխատանքներում:
4. Հանքային աղբյուրներից օգտվել ու զգալ բուժական տուրիզմի հաճույքը: Հասանելի է ամբողջ տարվա ընթացքում:
5. Ցարի թվի 200 տարեկան եռաթռիչք կամուրջ տեսնելու համար Կրասար գյուղում: Կամուրջին կից նաեւ եղել է իջեւանատուն:
6. Վայելել տարածաշրջանին բնորոշ էկոլոգիապես մաքուր սնունդ:
7. Հրաշալի վայր է՝ գյուղական ավանդական կենցաղավարությանը ծանոթանալու, մշակութային առանձնահատկություններն ուսումնասիրելու եւ մտերիմներ ձեռք բերելու համար:
8. Այստեղ սպորտային կյանքը զարմացնում է իր բազմազանությամբ: Նույնիսկ մի քանի բնակավայրերում կարելի է հանդիպել աղջիկների պատանեկան ֆուտբոլային թիմերի եւ մրցել նրանց հետ:
Վայելքներն Աշոցքում յուրաքանչյուր ամիս հաջորդում են մեկը մյուսին: Այսպիսով.
1. Արկածնե՞ր ես փնտրում: Կանոե նավակներով շրջելու համար տարածաշրջանի ռելիեֆն ու ջրային ռեսուրսներն իդեալական են սկսնակների համար: Գետային տուրեր քո կյանքում կարող ես անցկացնել Աշոցքում մայիս 20-ից սեպտեմբեր 30-ը եւ այն անվտանգ է: Արհեստավարժ մարզիկները կուղեկցեն ձեզ: Տրամադրվում են նաեւ հատուկ փրկարարական բաճկոններ:
2. Աշոցքի անվտանգ՝ առանց քարաթափման եւ ձնահյուսի, լեռները սպասում են ձեզ: Ըստ այցելուների ֆիզիկական պարտրաստության՝ հնարավոր է արշավը կազմակերպել տարվա բոլոր եղանակներին:
3. Ջավախքի լեռնաշղթային ամենաբարձր գագաթ՝ Աչքասար (3196 մետր), գտնվում է այստեղ եւ շատ արշավականներ պետք է իրենց հաջողությունների օրացույցում կարմիր՝ տոնական, գույնով նշեն Աչքասար բարձրանալու օրը: Ըստ այցելուների ֆիզիկական պարտրաստության՝ հնարավոր է արշավը կազմակերպել տարվա բոլոր եղանակներին:
4. Հեծանվային տուրեր նախընտրող մարդիկ իրենց հիացմունքն ու տպավորությունները դժվար կարողանան առանց էմոցիաների թաքցնել: Տեղում մինչեւ 10 հոգանոց խմբերի համար կարող են տրամադրել հեծանիվներ: Հեծանվային տուրերի նախընտրելի ամիսներն են՝ մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը:
5. Ցողամարգի Թեյամարգ թիմի երիտասարդների հետ ծանոթությունը ձեզ թույլ կտա դեղաբույսերով թեյ վայելել, գիտելիքներ ու փորձ ձեռք բերել, ծանոթանալ սկսնակ բիզնեսի հաջողություններին: Դեղաբույսերի հավաքման պրոցեսը՝ հուլիսի 1-ից օգոստոսի 30-ն է: Այլ կազմակերպչական գործերում այցելուն կարող է ներգրավված լինել ամբողջ տարվա ընթացքում:
6. Արփի լիճ ազգային պարկի գրավչությունը բացահայտելու հնարավորություն ունեն բոլորը: Հատկապես շոգ օրերին այստեղ կլիման մեղմ է ու հաճելի հանգիստ կազմակերպելու իդեալական վայր: Բնության հրաշքները վայելելու համար Արփի կարող եք գալ ողջ տարվա ընթացքում, սակայն հունիս ամսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը վրանային հանգստի կազմակերպման ամիսներն են: Տեղում կարող եք վարձակալել վրաններ ու քնապարկեր:
7. Ախուրյանի կիրճի քայլարշավային գրավչությունը բացահայտելու, արկածային տուրիզմի եւ ճոպաններով կիրճի տարբեր հատվածներ հաղթահարելու համար ձեզ սպասում են փորձառու մարզիկներ, ովքեր կօգնեն ձեր օրը դարձնել հիշարժան ու տպավորիչ: Սա կարող եք վայելել հունիս 15ից սեպտեմբեր 15-ը:
8. Շիրակի պատմամշակութային ժառանգությունն ուսումնասիրելու համար նպատակահարմար ժամանակահատված է ապրիլի 20-ից նոյեմբերի 15-ը: Տարածաշրջանում կատարվում են նաեւ հնագիտական պեղումներ: Արշավական խմբի ղեկավարի որոշմամբ նաեւ այցելուները կարող են ներգրավված լինել որոշ աշխատանքներում:
9. Ձմռանը դահուկային սպորտով զբաղվելու համար նախընտրելի է այցելել Աշոցք դեկտեմբեր 10-ից մարտի 30-ը: Ցանկություն ունեցողները մինչեւ մայիս ամիս հնարավորություն ունեն ծովի մակարդակից 2500-ից 3000 մետր բարձրության վրա զբաղվել դահուկային քայլքով: Տեղում տրամադրվում են մինչեւ 70 հոգանոց խմբերի դեպքում տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված դահուկներ:
Տեղում կարող են ձեզ միանալ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզվով հաղորդակցվող գիդ-ուղեկցորդներ: Գերմաներեն հաղորդակցվող հյուրերի համար նախատեսված է անակնկալ՝ նրանց հետ կաշխատի 84-ամյա Նելլի տատիկը:
Հարգանքով՝
|
Իմ Ֆռռիկը - My spinning top
#Suvenirs #Gyumri #Gamesforkids #Myspinningtop
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 2000, 2500, 3000, 3500 AMD Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri |
|
Տեյմորտակ - Teimortak
#Suvenirs #Gyumri #Gamesforkids
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 1000, 1500, 2000, 2500, 3000 AMD Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri |
|
|
Կդորմ Գյումրի - A Piece of Gyumri
Suvenirs #Gyumri #Specialphotoframe
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 4500, 7000, 7500 AMD Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri |