Լուսանկարում Վարպետ Հովիկն է |
Որ ասում ենք Գյումրին չքնաղ քաղաք է՝ ի նկատի ունենք նաեւ քաղաքը չքնաղ դարձնող մարդկանց:
1. Սաղ գիտեն, թե Բեռլինը պատկանեգը գերմանացիներին: Բեռլինի տերը Ալեքսան Տեր - Մինասյանն է: Տուրիզմի մասով մեծ աշխատանք կտանին, հանդիպելուց վնաս չկա: Օրմ ազգանունը կիսատ ըսեցին... Մինասյան... Դառավ ըսավ՝ Տեր... Ըշտը ըդպես երկրորդ անգամ ներկայացրեցին Տեր - Մինասյան... Դառավ ըսավ կարեւորը՝ Տեր, ոչ թե անտեր...
2. Կայսր: Հնավաճառ Վազգենին: Դիմագծերով Նապոլեոն կայսրին է նման՝ ըդոր համար մականունը կայսր է: 16-րդ դարի բան ուզես՝ կերտա քանիմ ժամ հետո բանմ կբերե ու կապացուցե, օր 16-րդ դարի է:
3. Վարպետ Գուգո: Երկար ժամանակ էս վարպետս առանց վարորդական իրավունքի քաղաք ավտո քշելուց կեղնի, կհարցնեն ի՞նչղ կեղնի, օր ըդպես հանգիստ կքշես: Կպարզվի փետից դուբինկեք սարքած կեղնի, անցնի դառնա կանգնցնեն դուբինկա գուզեն՝ բաց կթողնին:
4. Վարպետ Քերոբ: Առավոտ բարի լույսին Երեւան էրտացող առաջին էժան տաքսին: Շոկոլադով տանի բերեգը: Համարյա սամալյոտի պես է: Շարժվելուց 10 րոպե հետո շոկոլադ կհյուրասիրե պասաժիրներին:
5. Կարեն Մկրտչյան: Լուսանկարիչ արջը: Էն կարեւոր մարդկանցից է, օր բդի էրտաս ծանոթանաս ու մենակ ուտես-խմես հետը: Գործ բռնել չարժե: Հավեսն օր տեղը չեղավ՝ գուզես տեղով բոշկով մեղր դառի՝ գործդ չի էնե:
6. Անտոշ: Անդրանիկ Բարիկյան: Լեննականցու խասյաթի մարմնավորում: Հայաստանի ֆոտբոլի պատմության մեջ ամենաշատ դեղին ու կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստը:
7. Վարպետ Հովիկ: Մարզի ամենալավ ռադիատոր սարքողը: Աչքով աչք չունի գեշ մարդկանց հետ գլուխ դնել: Լավ մարդ էլ օր կտեսնի՝ ձեռից պրծում չկա: Քեզի օր շնորքով արհեստավոր մարդ պետք էղնի՝ գնա ըսա էս տեսակ մարդ ման գուկամ՝ սաղին հատ-հատ կճանչե:
8. Քաղաքի ամենամեծ թռչնասերը Սեյրան Մարտիրոսյանն է: Բուերի ամենամեծ հավաքածուն իրա մոտ է: Գնա ըսա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ես՝ ցույց կուդա հավաքածուն:
9. Քաղաքի ամենաշատ արդուկների, սխտոր ծեծիչների ու ռադիոների հավաքածուն Լեւոն Բարսեղյանի մոտ է: Ասպարեզ ակումբ օր էրտաս խնդրես, ցույց կուդան: Սա ընձի խոսքի ազատության սենյակն է պետք:
10. Ջագը: Ծո, դու գիտե՞ս, օր հայկական ռոքի պապան Ջագն է: Բամբիռի Ջագը: Քաղաքն օր Բամբիռնոց բացեց, դու նոր կիմանաս քու հալըդ:
11. Հայկ էքստրիմ Խառատյան: Լավ... Մե րոպեմ... Հայկին կարող է Գյումրի չտեսնիք: Ավելի հեշտ բացատրեմ: Փնտրեք իրան Հայաստանի ամենախարխուլ, վնասված ու ամենաբարձր աշտարակների, վտանգավոր թունավոր ու պայթուցիկ նյութերի մեջ:
12. Տիգրան Համասյան: Քաղաքի ամենահայտնի դաշնակահարը: Իրան գտնելը էնքան զոռ է... Բդի սամալյոտների մեջ հանդպիս:
13. Հասմիկ Կիրակոսյան: Մարզպետարանի մշակույթի բաժնի պետը: Պատմական ստույգ աղբյուր չկա, թե ինքը որ թվից էս կողմ է էդ բաժնի պետը: Երկու րոպե հետը խոսաս՝ թոքերդ կարդա, դիագնոզդ տա: Հավես գյումրեցու կերպար է:
14. Տաքսու վարորդ Տիկուշը: Կսե հոպար չեմ, բայց զատո հոպարի գործ կենեմ: Կսե անգլիական Հավայի դուխի կսիրեմ: Ստից դուխի չէ, անունն է ըդպես:
15. Լյովա պապը: Կսե տո մարդ ես, մարդ: Մարդ էլ կսեմ քեզի՝ կարող է նեղենաս: Ինչքան նորմալ պատմվող խուժանական անեկդոտ կա՝ իրանից կռնաս լսես:
16. Ալեքսեյ Մանուկյան: Արվեստագետն աշխարհի տարբեր քաղաքներում շրջելուց դիտահորերի կափարիչներն արտատպում ու ամեն քաղաքից10 մետր հիշողության մեծ հավաքածու ունի: Արժե գալ ու տեսնել, ծանոթանալ, հասկանալ արվեստագետի մոտեցումները:
17. Արտակ Թադեւոսյան: Էս տղեն փամփուշտների պարկուճներից զարդեր կպատրաստե: Իսկ դուք խաղաղություն քարոզելու ի՞նչ տարբերակներ գիտեք: Համեցեք ծանոթանալու Արտակի հետ:
18. Անդրանիկ Ավետիսյան: Ծո, ինքն առաջին նկարիչն է աշխարհում, որի անմիջական «գործընկերները» սարդերն են, ու նա նկարներ է ստեղծում բնական սարդոստայններից:
19. Գյումրին մեր տունն է երիտասարդական նախաձեռնության երիտասարդներին բդի գաք տեսնիք ու տեսնիք ինչ սիրուն ձեւով օգտագործված մետաղական ու պլաստիկ խցաններով խճանկարներ կպատրաստեն: 4-ը դրանցից հայկական գորգերի տեսք ունեն ու փակցված են Գյումրու պատերին:
20. Միշա Պողոսյան: ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ըդիկ հլը քիչ է՝ Համովն էլ պատկանում է Միշա Պողոսյանին: Ըմբես օր եթե համով գուզես սնվիս, ուտես, խմես, վայելես, հետն էլ քու իմացածդ սաղ համով վայելքները համեմատության մեջ դնես՝ Գյումրիում գնա Համով սրճարան: Ու ըսեք իրան, օր էդ պռիչոսկեն փոխե:
Շարունակելի...
Իրականում մե քանիմ բան խնդրել էին ըստեղ-ընդեղ չսել, դուք էլ ըստեղ ընդեղ չսեք:
Հարգանքով՝
Շիրակի Բազե
Շիրակի Բազե
#Suvenirs #Gyumri #Gamesforkids
(093 03 33 35)(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 1000, 1500, 2000, 2500, 3000 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri
#Suvenirs #Gyumri #Specialphotoframe
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 4500, 7000, 7500 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri
#Suvenirs #Gyumri #Gamesforkids #Myspinningtop
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 2000, 2500, 3000, 3500 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 2000, 2500, 3000, 3500 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri
Комментариев нет:
Отправить комментарий