воскресенье, 20 мая 2018 г.

Ինչխ կեղնի, օր Լեննական սաղ օրը սպորտից մեդալ կմտնի: Հումոր


Ինչխ կեղնի, օր Լեննական սաղ օրը սպորտից մեդալ կմտնի.
Բայց գուզեմ ըսեմ, օր մեր ապրելակերպը թույլ կուդա, օր որոշ բաներ զարգանան, իսկ որոշ սպորտաձեւեր՝ չէ:

* Քաղաքում կան շատ հասարակական կազմակերպություններ, ովքեր ունեն շատ թե քիչ կամավորներ: Կամավորներ... քաղաքում զարգանում է վազքի մշակույթը
* Մենք սովոր ենք ծանր կյանքին, ծանր աշխատանքին, ուզած-չուզած էղածից շատ կաշխատինք: Ըդոր համար էլ աջ-ձախ՝ ծանրամարտիկ են:
* Մենք սովոր ենք պայքարելուն, վով գուզե գա, ում հետ գուզե գա: Վերում՝ զըմպցում գեդնին: Ըդոր համար էլ աջ-ձախ՝ ըմբշիշ են:
* Ամեն մայլա իրա փողոցների փոսի չափսերն ունի: Առավոտից իրիկուն ստիպված կեղնիս թռիչք՝ բարձրություն, թռիչք՝ երկարություն էնես: Ջրմուղը շատ համարեց, էս տարի նոր խաղահրապարակներ բացեց ամեն փողոց իրա ստանդարտ չափով փոս բդի ունենա: Կարող է չափորոշիչներ կան, որդեւ Մսի Կոմբինատի փոսերը ղոռադա փոսեր են, ընդեղի չեմպիոնների հետ ոտք գցել չէր էղնի: Դե Սավոյան փողոցն էլ չեմպիոններ ունի, բայց թե սաղս մե չռփի էղնինք: Ըդիկ Ջրմուղի կամքն է: Էս փոսերի երեսից սաղ թեթեւատլետ են:
* Մանկուց մեզի կսեն, թե ով դուրդ չի գա, ազիզ ջան՝ տուր բերանը ջարդե: Ըդպես սաղս բռնցքամարտիկ դառանք:
* Մեր առաջվա նախագահը շախմատ խաղալ կսիրեր, դե տնեցիք էլ շատ կսիրեն, ես էլ կսիրեմ, բայց թե օր ըդիկ նախագահն է... Դպրոցներում սաղ սկսեցինք շախմատ խաղալ սովորել: Սաղս շախմատիստ ենք: Հըբը կազինո ընչի՞ չենք էրտա դասղեկի հետ, այ էդ մեկն արդեն չիդեմ:
* Բասկետբոլ ըդքան էլ տարածական չէ քաղաքում, բայց թե խոմ թոփն էլ չակուջ չէ: Չակուջ էղներ մեծ սիրով կշպրդեինք: Հատ ու կենտ մարդիկ են բասկետբոլիստ:
* Ռագատկա: Ըսիգ սպորտաձեւի պես բան էր, օր գնաց կորավ: Շուշա էր, օր կփոխեին մայլի մեջ, ծեծ էր, օր կուդեինք:
* Հոկկեյ, դահուկներ, սնոուբորդ, չմուշկներ... Քաղաքապետարանի բնակկամունալ բաժինը թույլ չի տա էս սպորտաեւերը զարգանան քաղաքում: Բերեն աղ ու ավազ կցանեն փողոցների վրա:
* Հրաձգություն: Ես ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ գիտեմ էդ Կալաշնիկովները ուրդեղից կհայտնվին անմեղ մարդկանց ձեռքերում: Էս սպորտաձեւից մրցաշարերը հազարից մեկ կեղնին: Ուղիղ միացում չկա, վեշնի լուրերով կրկնությունը կնայենք:
* Պարտքով փող վերցնել ու թռնել: Թազա սպորտաձեւ է: Ով ինչքան վերցեց ու ինչքան հեռու գնաց:
* Ուստին տեսնին՝ զառ կբերեն: Նարդին՝ թարգեն, բլոտ կխաղան: Բլոտը՝ թարգեն, նարդի կխաղան: Բիսետկեքում լսվում է նարդու չխկչխկոցի սիմֆոնիան: Սպորտաձեւ չէ, բայց թե ճիշտ կյանք է, ապ ջան:

Մյուս սպորտաձեւերի մասին յեկուց կամ մեկել օր կգրեմ կամ էլ չեմ գրե, այ քեզի բան:

Հարգանքով՝
Շիրակի բազե


#Suvenirs #Gyumri #Gamesforkids #Myspinningtop 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Price 2000, 2500, 3000, 3500 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri

#Suvenirs #Gyumri #Gamesforkids
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 1000, 1500, 2000, 2500, 3000 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri

Suvenirs #Gyumri #Specialphotoframe 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Price 4500, 7000, 7500 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri
















Комментариев нет:

Отправить комментарий