среда, 23 мая 2018 г.

Եթե երկիրը ղեկավարեր ազգագրական պար սիրող մարդ, հումոր



Եթե երկիրը ղեկավարեր ազգագրական պար սիրող մարդ.

1. Բոլոր նախարարները պարում են ուսերը՝ քիփ-քիփ, քիփ-քիփ, փորերը՝ հետ-հետ, հետ-հետ...

2. Ով լավ չաշխատեց՝ հրաժեշտ ենք տալիս- հայբույբույ

3. ՌԴ նախագահի այցի ժամանակ պարում ենք թարս պար:

4. Իշխող կուսակցության կանանց խորհուրդը Մածուն է մերում:

5. Երկրի ազգային ավիափոխադրող ընկերություն Հրայրք՝ հոփ, հոփ թռնելս կուգա, թռնել պարելս կուգա:

6. Աշխատանքային օրը սկսվում է ոչ թե 09:00-ին, այլ նախագահի Հե՜յ կանչելուց հետո:

7. Դպրոցներում ֆոնդի փողի փոխարեն տարազի փող են հավաքում:

8. ԱԺ-ում կա 101 պատգամավոր՝ 51 տղամարդ, 50 կին: Որովհետեւ Կարնո քոչարի պարելուց պիտի տղամարդ-կնիկմարդ կանգնին հերթականությամբ: 50-50... 1-ն էլ պարապոչ:

9. Օտար լեզվով երգեր երգողներն ու դրանց տակ պարողները գութան են քաշում:

10. Լատինատառ գրողները ամեն բառի համար 50 դրամ վճարում են թաղի պարուսույցին: Թաղային հեղինակություն պարուսույցին:

11. Նախագահը յոթ խորհրդական ունի, յոթն էլ մշակույթի բաժնի պետ: :DՆախագահի խորհրդականներն անընդհատ հուշում են ինչ պար պարել:

12. Նախագահն ամեն պաշտոնական այցի գնալուց հետը ֆլեշկով պարեղանակները կտանի, չրեր ու կոնյակ:

13. Նախագահը երկրի դեսպաններին կսե.
-Վայ, էս ինչ լավ դեսպան ես, արի Գյովնդ պարենք: Հեշտ է:

14. Գործից տուն գնալուց առաջ նախագահը գոռում է.
-Աղջիկները փոխվելու, տղեքը մնան ռազմապարեր պարելու:

Հարգանքով՝
Շիրակի Բազե



Իմ Ֆռռիկը - My spinning top
#Suvenirs #Gyumri #Gamesforkids #Myspinningtop
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Price 2000, 2500, 3000, 3500 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri

Տեյմորտակ - Teimortak
#Suvenirs #Gyumri #Gamesforkids
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 1000, 1500, 2000, 2500, 3000 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri

Կդորմ Գյումրի - A Piece of Gyumri
Suvenirs #Gyumri #Specialphotoframe
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Price 4500, 7000, 7500 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri













Комментариев нет:

Отправить комментарий