понедельник, 21 мая 2018 г.

Հեծանվային երթուղի Շիրակի մարզում N1

Այսօր մի հզոր բան փորձեցի՝ հեծանիվով հաղթահարելով Շիրակի մարզի 10 բնակավայր՝ միմյանց կապելով ու հետաքրքրություն մտցնելով: 

Գյումրի-Շիրակ-Կամո-Ջաջուռ-Ջաջուռավան-Կրաշեն-Մեծ Սարիար-Լեռնուտ-Կարմրաքար-Հացիկ-Մայիսյան-Գյումրի

1. Շուշի ու մեխի գործարանից սկսեցի, օր հանկարծ շուշա ու մեխ չծակե հեծանիվիս անիվները: 
2. Հասա Շիրակ գյուղ, կարոտցել էի ընկերներիս, գնացի եկեղեցին:
3. Շիրակից մտա Կամո գյուղ: Կամոն համարվիգը Միացյալ թագավորություն: Հետո առանձին կբացատրեմ ինչ գերհզոր տուրիստական ներուժ ունի Կամոն: Հազար ու մի հազարաշեն ունի գյուղը, ինչխօր Սյունիքի Խոտ գյուղն էղնի: Հզոր տեղ է, սարն ի վեր: Հաջորդ տարի անպայման այստեղ հզորացնելու եմ տուրիստական հոսքն ու իմ ընկերներին անպայման ուղեկցեմ:
4. Հազարաշեններով ոգեւորված ման եկա, ման եկա ու ընկա մրգերի ծառերի մեջ:
5. Կամոյից չէի ուզե շուտ էրտալ, բայց դուրս եկա: Ճանապարհը իբր թեք է ու գուզես ինքնուրույն էրտա հեծանիվդ, բայց չէ... Ձգողական հզոր ուժ կա, մի կերպ հասա Ջաջուռի ջրամբար:
6. Այցելեցի Մինաս Ավետիսյանի ծնողների գերեզմանին՝ շնորհակալության խոսք ասելու: 
7. Իջա Ջաջուռ, այցելեցի Մինասի ծննդավայր ու տեսա արվեստանոցը, որ ժամանակին հրդեհի բաժին է դարձել:
8. Գնացի Ջաջուռի եկեղեցին տեսա:
9. Այցելեցի Մինասի թանգարան:
10. Պատկեր մը քաշվեցա Մինասի թանգարանում:
11. Դուրս եկա Ջաջուռից ու գնացի Կրաշեն:
12. Կրաշենի իմ սիրելի խաչմերուկը:
13. Կրաշենի ձորի գույները:
14. Կրաշենի ձորի գույները:
15. Հասա Մեծ Սարիարի եկեղեցի:
16. Այս եկեղեցու ճարտարապետությունը շատ եմ սիրում, պատկեր մը քաշվեցի:
17. Գնացի Աղվան հոպարի մոտ մեղր ուտելու, խնձոր կերա, կակալ կերա, մալինեն էլ շուտ էի կերել:
18. Իջա Մեծ Սարիարի ձոր՝ այստեղից փշատերեւ անտառի իմ սիրելի բացատը տեսնելու: 
19. Գնացի Ջաջուռավանն անցա ու շարժվա դեպի Լեռնուտ: Լեռնուտ քիչմ ջղայնացա: Մատով ցույց եմ տվել ուրդեղ բդի էղնի Արագածը: Բնական սարերի ձագար է՝ մեջտեղն Արագածը շատ սիրուն կերեւա պարզ օրերին:
20. Լեռնուտ, հանդիպեցի տեղի բնակիչների հետ, զրուցեցինք անցյալի մասին:
21. Ծարավել էի բարձրություն հաղթահարելիս: Մոտեցա աղբյուրին, խմեցի, հովացավ սիրտս: Միշտ ամռանն այս աղբյուրի մոտ կանայք բուրդ են լվանում: Սիրուն արարողություն է: 
22. Հասա Կարմրաքարի եկեղեցի: Օդը չափազանց թեթեւ է այստեղ: Միանգամից տարբերություն ես զգում: Կարծես գյուղը թերակղզու նմանի՝ բարձր դիրքում, ժայռի վրա:
23. Ասեցի մինիմալիստական մի սիրուն նկար անեմ, մեկ էլ հո՜պ... Գամփռները վազելով ելան սարը՝ գայլի հետեւից: Ես կյանքում չէի պատկերացնում, որ այսքան արագ կարող են լինել հայկական գամփռները:
24. Իջա Ծակքար:
25. Արդեն Հացիկի եկեղեցու մոտ եմ:
26. Հացիկում այցելեցի արվեստագետ Գոհար Պետրոսյանի արվեստանոց, ուրախացա հաջողություններով ու շարունակեցի ճանապարհս:
27. Հացիկից շարժվեցի Մայիսյան գյուղ, այցելեցի եկեղեցի, Միշա պապի տնկած կակալի ծառից կակալ կերա ու միանգամից տուն՝ Գյումրի:
28. Մոտ 50 կմ հաղթահարեցի հեծանիվով:
29. Երթուղին 0 ֆիզիկական ծանրաբեռնվածություն ու գերհոգնածության 0 ազդեցություն թողեց:
30. Թեքություններ հաղթահարելուց ստիպված էի արագությունս չափավոր պահել, որովհետեւ ճանապարհները խճապատ էին եւ ուժեղ արգելակելու դեպքում դժվար էր հետեւանքները կանխատեսել:
31. 100-ավոր մարդկանց հանդիպեցի, դեսիղ ու դենից խոսեցինք:
32. Փորձեցի Գյումրիից ոչինչ չգնել ու ամբողջ ճանապարհիս համար անհրաժեշտ սնունդ, ջուր ու մնացած բաներ գյուղերի խանութներից ձեռք բերել: Համեստ ներդրում է, թող լինի:
33. Սաղավարտ կրելը պարտադիր է, լուսանկարչական ապառատ վերցնելը ցանկալի, տեխնիկապես անթերի հեծանիվ ունենալը՝ անհրաժեշտություն:
34. Հեծանիվ առնելուց փող մի ափսոսացեք, Trek առեք:
35. Ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսանկյունից՝ ցանկացած բնակավայրից կարելի է առանց դժվարության հետ վերադառնալ Գյումրի: Անընդհատ վեր ենք բարձրանում, իսկ վերադարձը հեշտ է: Ինքն իրան գուկաս:
36. Այս ճամփորդության ընթացքում տուժել է մեկ հավ: Քարաջիկը ես եմ կերել:
37. Ափո Սահակյան լսեք՝ Լեռներ հայրենի:
https://www.youtube.com/watch?v=lMVUAph6Ij4





























Հարգանքով՝
Շիրակի Բազե


 #Suvenirs #Gyumri #Gamesforkids #Myspinningtop 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Price 2000, 2500, 3000, 3500 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri





#Suvenirs #Gyumri #Gamesforkids
(093 03 33 35)
(055 15 95 65)
(Viber +374 94 03 33 35)
(Whatsapp +374 94 41 96 68)
Price 1000, 1500, 2000, 2500, 3000 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri





Suvenirs #Gyumri #Specialphotoframe 
(093 03 33 35) 
(055 15 95 65) 
(Viber +374 94 03 33 35) 
(Whatsapp +374 94 41 96 68) 
Price 4500, 7000, 7500 AMD
Ani district, P. Sevak 1, Ani photoservice, Gyumri




Комментариев нет:

Отправить комментарий